Լուրեր
«Ռուբեն Հախվերդյան և ընկերներ». հոբելյանական համերգ՝ նվիրված մաեստրոյի ծննդյան 70-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ փետրվարի 20-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Ռուբեն Հախվերդյան և ընկերներ» խորագրով համերգը։ Այն նվիրված է Ռուբեն Հախվերդյանի ծննդյան 70-ամյակին և նպատակ ունի մեկ անգամ ևս պատվելու մաեստրոյին՝ հայ

«Բալասան» ծրագրի մասնակիցները այցելել են վիրավորում ստացած զինվորներին

Օրերս Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցներն այցելել են Հայաստանի «Կարմիր խաչ» ընկերության «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոն, որտեղ բուժում են ստանում 2020 թ. արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորներ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը և

Լուսանկարչական մրցույթ՝ «Մայրիկն ու երեխաներն​​​​​​​ ազգային տարազներով»

2021 թ. փետրվարի 1-ից մեկնարկել է «Մայրիկն ու երեխաներն ազգային տարազներով» միջազգային լուսանկարչական մրցույթը: Նախագիծը նախատեսում է ներկայացնել Ռուսաստանի ժողովուրդների մշակութային բազմազանությունն ազգային հագուստի ներկայացման և լուսանկարչական արվեստի միջոցով: Մրցույթին մասնակցելու տարիքային սահմանափակումներ չկան: Լուսանկարչական շարքով կարող

«Զարմանալի պարզ ու հասարակ բաներ». պրեմիերա

Փետրվարի 16-ին՝ 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Վաչե Շարաֆյանի «Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» (դաշնամուրի և երգչախմբի համար) ստեղծագործության համերգային կատարման պրեմիերան՝ մասնակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Արմեն Բաբախանյանի։ Խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան։ «Զարմանալի պարզ

ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է մշակութային վանդալիզմի ցանկացած դրսևորում

Երևանի Օղակաձև այգու Տերյան-Մոսկովյան փողոցների հատման վայրում գտնվող Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը պղծվել է: Հուշարձանը խորհրդանշում է հայ և հրեա ժողովուրդների անցած տառապանքը և վերածնունդը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

«Բալետից գեղեցիկ ոչինչ չկա». բալետմայստեր Վիլեն Գալստյանն այսօր դարձավ 80 տարեկան

ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանն այսօր նշում է ծննդյան 80-ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի

Սիրո տոն Ֆիլհարմոնիկում

Փետրվարի 13-ին և 14-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ֆիլհարմոնիկ նվագախումբը հրավիրում է բացառիկ համերգային երեկոյի: Գալա համերգին մասնակցելու են միջազգային ճանաչում ունեցող օպերային երգիչներ Լիանա Ալեքսանյանը (սոպրանո), Նինա Մինասյանը (սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն): Համերգը կղեկավարի հատուկ այդ երեկոյի

Երաժշտական նոր գործիքները գործարկվել են պետական կամերային նվագախմբի համերգով

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 11-ին կայացած համերգ-շնորհանդեսի ընթացքում առաջին անգամ ներկայացվել են Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված Yamaha երաժշտական նոր գործիքները՝ ռոյալ, գոսեր, մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա,