Լուրեր
Մշակույթի և սպորտի ոլորտների հատկացումներն էականորեն ավելացել են

ԿԳՄՍ նախարարությունում կայացել են մշակույթի և սպորտի ոլորտների 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումներ, որոնք անցկացրել են նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Կարեն Գիլոյանը: Քննարկմանը մասնակցել են ոլորտային գործունեություն

Մեկնարկել է «Creative Armenia» հիմնադրամի «Artbox Hub» ծրագիրը. ընդունվում են հայտեր

Հայաստանի ստեղծարար արդյունաբերության և մշակույթի ոլորտների խրախուսմանն ուղղված «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակում, մեկնարկում է «Artbox Hub» ծրագիրը: Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և

Նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի չորրորդ արտագնա նիստում քննարկվել է «Հին Երևան» նախագիծը

«Հին Երևան» նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանի արվեստանոցում կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի չորրորդ արտագնա նիստը, որը նախագահել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի ընթացքում քննարկվել է «Հին Երևան» թաղամասի էսքիզային նախագիծը՝ Աբովյան փողոցից Քոչինյան փողոց ընկած հատվածը:

Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի 14-րդ շրջափուլը մեկնարկել է

Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի հերթական 14-րդ շրջափուլի («International Fund for Cultural Diversity») դիմորդները հայտերը պետք է ներկայացնեն մինչև 2023 թվականի մայիսի 16-ը` գրանցվելով https://en.unesco.org/creativity/applicant/register հիմնադրամի առցանց կայքէջին: Հիմնադրամի միջոցների օգտագործման ուղեցույցի համաձայն՝ անհրաժեշտ է կազմավորել ազգային մակարդակով

«Հայագիտությունը լեզուների և մշակույթների համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան և Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի ԱՊՀ անդամ պետությունների լեզուների և մշակույթների բազային կազմակերպությունը, ԱՊՀ և Մերձավոր արտերկրների լեզուների և մշակույթների ամբիոնը հրավիրում են մասնակցելու

Տենոր Լիպարիտ Ավետիսյանը մեծ հաջողությամբ ելույթ է ունեցել Բուենոս Այրեսի «Կոլոն» թատրոնում

Գյոթեի փիլիսոփայական դրամայի հիման վրա գրված Շառլ Գունոյի համանուն ‹‹Ֆաուստ›› օպերայով «Կոլոն» թատրոնը բացել է իր թատերաշրջանը: Մարտի 14-ին, 16-ին, 19-ին, 21-ին Բուենոս Այրեսի «Կոլոն» թատրոնում առաջնախաղով՝ Շառլ Գունոյի ‹‹Ֆաուստ›› օպերայում Ֆաուստի դերերգով հանդես է եկել Ա. Սպենդիարյանի անվան

Ավստրիայում կայանալու է «Կամուրջ` ավանդական և ժամանակակից կատարողական արվեստի միջև» խորագրով համաժողովը

Հուլիսի 25-29-ն Ավստրիայում կկայանա «Կամուրջ` ավանդական և ժամանակակից կատարողական արվեստի միջև» խորագրով համաժողովը: Համաժողովի ընթացքում քննարկվելու են ավանդական և ժամանակակից արվեստի ընդհանրությունները և այդ երկու ուղղությունները կամրջելու, փոխկապակցելու նոր հնարավորությունները: Համաժողովին կմասնակցեն ոլորտը ներկայացնող անվանի մասնագետներ, որոնց մասնակցությունն

«Կրթության համակարգի համար գրադարաններն ունեն անփոխարինելի դերակատարում». Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող գրադարանների տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Քննարկվել են գրադարաններում առկա իրավիճակին, իրականացվող ծրագրերին և խնդիրներին առնչվող հարցեր` կարևորելով գրադարանների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ

Թատերական մշակույթի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, Թատերական աշխարհն այսօր նշում է իր մասնագիտական տոնը` Թատրոնի համաշխարհային օրը: Դժվար է ձևակերպել այն դերն ու նշանակությունը, որ ունի թատրոնը հասարակական կյանքում: Թատրոնը ոչ միայն անդրադարձն է հասարակության տրամադրությունների, մտորումների, ձգտումների, այլև