Լուրեր
Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար

ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման և լողի անվճար ուսուցման փորձնական ծրագրի շրջանակում Տավուշի և Կոտայքի մարզերում մեկնարկել է երեխաների մասնակցության գրանցումը։ Ծրագիրը նախատեսված է երկու տարիքային խմբերի համար՝ 8–12 տարեկաններ 13–17 տարեկաններ Լողավազաններում դպրոցահասակ երեխաների լողի ուսուցումը

 Քննարկվել  է դպրոցների ենթակայության փոփոխության հարցը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն են անցկացրել։ Քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության հետ կապված ընթացակարգային հարցեր։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է

Հանդիպում ԵԽ «Մշակութային ուղիներ» համաձայնագրի գործադիր քարտուղարի հետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPA) կառավարող խորհրդի գործադիր քարտուղար Ռուի Գոմեշին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և «Մշակույթի զարգացման» հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը։ Ողջունելով

Հայտնի են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշավորման 2025 թ. արդյունքները

Ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշավորման 2025 թվականի արդյունքները. առաջին տեղը զբաղեցրել է Վայոց ձորի մարզը, երկրորդ տեղը՝ Կոտայքի մարզը, լավագույն եռյակը եզրափակել է Գեղարքունիքի մարզը: Համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ընթացակարգի՝

Հայ հրաձիգները 4 ոսկե, 8 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունում

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է Գնդակային հրաձգության մեծահասակների ու երիտասարդների Եվրոպայի առաջնությունում, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները 4 ոսկե, 8 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը կարիերայում չորրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի

Հերթական աշխատանքային այցը՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։ Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները

Հայաստանի հրաձգության հավաքականը 13-րդ մեդալն է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում 

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականն օղամղիչ ատրճանակ վարժությունում բրոնզե մեդալի համար մրցել է Բուլղարիայի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականի եռյակում ընդգրկված Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանն ու Գևորգ Մելքոնյանը ընդհանուր հաշվարկում

Վերականգնվում է Վերին Դվինի ասորական Ումրա (Մար Թումա) եկեղեցին

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ՀՀ Արարատի մարզի Վերին Դվինի ասորական Ումրա (Մար Թումա) եկեղեցու վերականգնման աշխատանքներին։ Նախարարի խոսքով՝ եկեղեցու վերականգնման հարցը ներառված է նախարարության կարևոր առաջնահերթությունների շարքում։ ԿԳՄՍ

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Օդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում Կարապետյանը, հաղթահարելով որակավորման, ապա կիսաեզրափակիչ փուլերը, եզրափակչում մրցել է Հունգարիայի ներկայացուցիչ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ և 12:15 հաշվով զիջել մրցակցին՝ բավարարվելով արծաթե մեդալով: «Ուրախ եմ և ոգևորված: Արդյունքից էլ