Լուրեր
Գեղագրության դասընթաց՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իր վերաբացմանն ընդառաջ հայտարարում է «Գեղագրության դասընթաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում» նախագծի մեկնարկը: Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Եռամսյա դասընթաց-նախագիծը կվարի նկարիչ, դիզայներ, մանկավարժ Ռուբեն Մալայանը: Դասընթացին կարող են մասնակցել 16 տարեկանից

Հանրակրթական դպրոցի տնօրենի հավաստագրման համար վերապատրաստում կիրականացնի 13 կազմակերպություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը։ Երաշխավորել է 13 կազմակերպություն․ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ «Նոր ժամանակի կրթություն» ՀԿ «Եվրոպական համալսարան» հիմնադրամ

Ի գիտություն սփյուռքահայ դիմորդների

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման (վճարովի ուսուցում) ժամկետներում: Մասնավորապես, վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար ԿԳՄՍ նախարարություն փաստաթղթերի

Ամփոփվել է սիրիահայ ձեռարվեստի հերթական դասընթացը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Նոր մարտահրավերներ, հեռակա ավանդական ասեղնագործության դասընթացներ սիրիահայ և տեղացի կանանց համար» ծրագիրը, որը շարունակությունն էր նախորդ` 2019 թ. իրականացրած «Ասեղնագործությունը որպես

Հաստատվել է արվեստի դպրոցների ուսպլանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 4-ի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Տրված կարգավորման համաձայն`

Մեկնարկում է հեռակա ուսուցման 2020/2021 ուսումնական տարվա ընդունելությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2020/2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը։ Դիմորդների դիմում-հայտը և փաստաթղթերը բուհում կամ առցանց եղանակով ընդունվում են տվյալ

Ծննդյան 90-ամյակին Լևոն Աթոյանցին շնորհվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալ

Այսօր վաստակաշատ արվեստագետ, կինոօպերատոր Լևոն Աթոյանցի ծննդյան 90-ամյակն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով վաստակաշատ արվեստագետը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, որն այսօր երեկոյան դրամական պարգևի հետ նրան են հանձնել ՀՀ ԿԳՄՍ

Ռուսական թատրոնը բեմական նոր տեխնիկա կունենա

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի և «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության միջև օրերս ստորագրված պայմանագրով նախատեսվում է թատրոնին աջակցություն տրամադրել ձայնային սարքավորումների ձեռքբերման համար: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր ընդունել է կազմակերպության արտաքին քաղաքականության և սոցիալական ռազմավարությունների գծով