Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իր վերաբացմանն ընդառաջ հայտարարում է «Գեղագրության դասընթաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում» նախագծի մեկնարկը: Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Եռամսյա դասընթաց-նախագիծը կվարի նկարիչ, դիզայներ, մանկավարժ Ռուբեն Մալայանը:
Դասընթացին կարող են մասնակցել 16 տարեկանից բարձր՝ արվեստի, դիզայնի, ճարտարապետության ուղղվածության տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողներ, որոնք կընտրվեն մրցույթի արդյունքում:
Դասընթացը տեղի կունենա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ օրերին, ժամը՝ 16:00-18:00-ն: Մասնակցությունն անվճար է:
Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է:
Մրցույթի մասնակիցներին անհրաժեշտ է գրել իրենց անուն, ազգանունը առնվազն երեք ձեռագիր տարբերակով, կցել այն իրենց պորտֆոլիոյին և ուղարկել educationcca@gmail.com էլ. hասցեին։