Լուրեր
Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել մանկավարժների հետ՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր: Հանդիպմանն անդրադարձ է եղել դպրոցներում աշխատանքային գործունեության կազմակերպմանը, կամավոր ատեստավորման ընթացակարգին ու թեստային առաջադրանքների բովանդակությանը, հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում

Այց Երևանի թիվ 189 ավագ դպրոց

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանն այսօր չնախատեսված այց են կատարել Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոց: Շրջելով դասասենյակներում՝ նախարարի տեղակալն ու խորհրդականը զրուցել են աշակերտների հետ, հետաքրքրվել նրանց մասնագիտական կողմնորոշմամբ,

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հունվարի 15-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Մարզիկներ Դարիուս Մալիկ Մաքգիին, Ջասթինիան Լուիս Ջեսափին և Հովհաննես Արտակի Մարգարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին

Տարկետման ընթացակարգի փոփոխություն Շանհայի վարկանիշավորման ցանկի բուհերում սովորողների համար. ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ այսօր քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով օրենսդրական փոփոխությունը, նշել

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարի հետ քննարկվել են առողջ ապրելակերպի խթանմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Սանքար Դատտային: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով հյուրին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել

Արաքսիա Սվաջյանը հետևել է ավարտական քննության ընթացքին

12-րդ դասարանի սովորողներն այսօր հանձնում են 2025-2026 ուսումնական տարվա առաջին փուլի պետական ավարտական վերջին քննությունը՝ «Հայոց պատմություն» առարկայից: Քննության ընթացքին հետևելու նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 2 ավագ դպրոց: Նա շրջել է

Հաստատվել է 2026 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2026 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Քննություններն անցկացվելու են փետրվարի 16-ից մինչև մարտի 13-ը ներառյալ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում

ԵՊՀ-ում գերհամակարգչային կենտրոն է բացվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան, որտեղ շրջայցի ընթացքում ծանոթացել է նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանը: Վարչապետին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Պաշտպանության նախարար Սուրեն

Պարզաբանում՝ սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված սովորողների ուսումնառության վերաբերյալ

Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերումն ու ուղղորդումը Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական և Կառավարության ծրագրերի կարևոր առաջնահերթություններից են։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներ