Լուրեր
Հայ գիտնականն արժանացել է Նոբելյան մրցանակի

Ֆիզիոլոգիայի և բժշկության գծով 2021 թ․ Նոբելյան մրցանակը շնորհվել է Արտեմ Պատապուտյանին և Դևիդ Ջուլիուսին: Մրցանակը շնորհվել է շոշափական և ջերմազգաց ընկալիչների ուսումնասիրման և կատարված բացահայտումների համար: Արտեմ Պատապուտյանը (Ardem Patapoutian) ծնվել է 1967 թ.-ին Բեյրութում։ Հետագայում նրա ընտանիքը

Ամփոփվել է Գեղարքունիքի մարզի ափամերձ համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության գրանցման ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզում իրականացված «Ափդեյթ» ծրագիրն ամփոփվել է՝ «10 երգ Գեղարքունիքից» գրքույկի շնորհանդեսով: Ծրագրի ընթացքում հավաքագրված երգերից մասնագիտական խումբն ընտրել է 10 երգ և դրանց տեքստերն ու նոտաները տպագրել

Հայ գիտնականների նվաճումը վնասված կամ ոչ ֆունկցիոնալ օրգանների վերականգնման և փոխարինման համար սկաֆոլդների ստեղծման գործում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները մշակում են ոչ իմունոգեն, փոխպատվաստման պատրաստ սկաֆոլդներ կամ բջջային մատրիքսներ, որոնք կարող են օգտագործվել ռեգեներատիվ բժշկության մեջ՝ վնասված

Արսեն Հարությունյանը նվաճել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալ

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ` 10:0 հաշվով հաղթելով Հնդկաստանի ներկայացուցչին: Մեր ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 18:10 հաշվով գերազանցել էր Ղազախստանի

Մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է: Մեկ շաբաթ շարունակ՝ հոկտեմբերի 3-10-ը, հայ հասարակությունը բացառիկ հնարավորություն կունենա վայելելու ամենամյա կինոտոնը։ 18-րդ «Ոսկե ծիրանի» պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին «Մոսկվա»

Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի բացման ընթացքում տեղի է ունեցել «Գրքարվեստ» մրցույթի դափնեկիրների պարգևատրման արարողությունը

2021 թվականի սեպտեմբերի 23-27-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Մոսկվայի գրքի միջազգային ցուցա­հանդեսին: Ավանդական դարձած մասնակցությունն այս տարի նվիրված էր Հայաստանի Հանրապետության

Հայտնի են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2021» մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. սեպտեմբերի 25-ի N 1622-Ա/2 հրամանով հաստատվել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2021» մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը: Ցանկում ընդգրկվել է 29 գիտական թեմա: Ֆինանսավորումը կսկսվի 2021

Հայաստանի հավաքականը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում՝ մեդալային առաջատար

Ամփոփվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունը. Հայաստանը մեդալային հաշվարկում առաջին տեղում է: Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում սեպտեմբերի 23-ին մեկնարկել էր ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների

Հայտնաբերվել են պատմական Արտաշատ մայրաքաղաքի սյունակապ պալատի մնացորդներ

ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի վարչական տարածքում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերվել է սյունակապ կառույց: ՀՀ ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են պեղավայր՝ տեղում ծանոթանալու, սյուների հիմքերն ուսումնասիրելու, հետագայում դրանց պահպանման հնարավոր միջոցները քննարկելու նպատակով։ Պեղումներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության