Լուրեր
«Նպատակը նորարար, ներկայանալի և մրցունակ հայ ժամանակակից արվեստ ունենալն է». Դանիել Դանիելյանը ներկայացրել է մշակույթի ռազմավարությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը ժամանակակից արվեստի ոլորտում: Փոխնախարարը նշել է՝ ռազմավարությունն այն հիմնարար փաստաթուղթն է,

Առնվազն 30 հուշարձանի վերականգնում, Գորգի թանգարանի ստեղծում. Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է մշակույթի ռազմավարությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանն ու Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել են լրագրողների հետ և ներկայացրել ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, որն ավելի վաղ հաստատվել

Հայ շախմատիստները Բուդվայում մասնակցում են Եվրոպայի թիմային առաջնությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները նոյեմբերի 11-ից Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մասնակցում են Եվրոպայի թիմային առաջնությանը: Տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը, իսկ կանանց թիմի կազմում՝ Էլինա

Կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ Պեկինի տեխնոլոգիական համալսարանում ուսանելու համար

Պեկինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից հատկացված 3 կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ մագիստրոսական և/կամ ասպիրանտական կրթական ծրագրերով ուսանելու համար: Ուսանողները մրցույթին կարող են դիմել ինչպես ինքնուրույն, այնպես էլ ԿԳՄՍ նախարարության միջոցով: Ինքնուրույն դիմել ցանկացողների

ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիր

Ռազմավարությունը կառուցված է մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի բնագավառների համընդգրկուն վերլուծություններին ուղղված գործիքակազմի և մշակույթի՝ որպես կայուն զարգացման ռեսուրսի դիտարկման և օգտագործման համար անհրաժեշտ միջոցառումների առաջարկների հենքի վրա: Ռազմավարությունը սահմանում է Հայաստանի Հարապետության կառավարության

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ին, տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն

«Ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության կարգավորումը Հայաստանում» դասընթաց՝ ՄԿՈւ ոլորտի ներկայացուցիչների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է «Ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության կարգավորումը Հայաստանում» վերապատրաստման դասընթացի մեկնարկի միջոցառմանը: Վերապատրաստումն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում

Երևանում անցկացվել է լատինամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանում նոյեմբերի 12-ին 4-րդ անգամ անցկացվել է լատինամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցաշարին 33 երկրի 59 պարային զույգեր են մասնակցել: Հայաստանից լավագույն արդյունքը ցույց է

Հաստատվել են առարկայական օլիմպիադաների ժամկետները և անցկացման ընթացակարգերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ դպրոցականների 2023-2024 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային և հանրապետական փուլերի ժամկետները, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը: Օլիմպիադան կազմակերպվում է երեք փուլով՝ առաջին