Լուրեր
Մեկնարկել է «Ֆրեսկո» միջազգային փառատոնը

Օգոստոսի 14-29-ը Հայաստանում անցկացվում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: Կինոփառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր

Մշակութային «Կիզակետ»-ում Մեղրին է

Գեղագիտության ազգային կենտրոնը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 30-ից օգոստոսի 15-ը Գեղագիտության ազգային կենտրոնի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի մասնաճյուղում իր սաների, համայնքի և շրջակա բնակավայրերի բնակիչների համար իրականացրել է «Կիզակետ. Մեղրի» կրթամշակութային նախագիծը։

Լյովա Գևորգյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր, Մանվել Խնձրցյանը՝ բրոնզե

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 2 մեդալ է նվաճել Ուֆայում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: 125 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Լյովա Գևորգյանը, որը եզրափակիչ գոտեմարտում պարտվել է իրանցի Ալի Մոհամադեբրաբիմ Աքբարփուրքորդուն՝ 4:4: Մինչև

ՆԱԽԱԳԻԾ. Բարձր նվաճում ունեցող մարզիկների անվանական թոշակներն ու պատվովճարները կավելանան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագծերի փաթեթ, որով առաջարկում է ավելացնել Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին տրվող միանվագ գումարի, անվանական թոշակների և պատվովճարների չափերը։

Հայաստանյան թատերախումբը կմասնակցի «Բելայա Վեժա» XXV միջազգային փառատոնին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հայաստանյան թատերախումբը կմասնակցի սեպտեմբերին Բրեստում (Բելառուս) կայանալիք «Բելայա Վեժա» XXV միջազգային թատերական փառատոնին: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հայաստանյան

Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի համերգը՝ նվիրված Ժիրայր Ալթունյանի հիշատակին

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում օգոստոսի 22-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի համերգը: «Օգոստոսի 22-ի համերգը նվիրված է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի օլիմպիական հավաքականին

32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած մարզիկներին և մարզիչներին այսօր հյուրընկալել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի

ԱՊՀ երկրների առաջին խաղերին Հայաստանը կներկայացնի 55 մարզիկ

Սեպտեմբերի 4-11-ը Կազանում կայանալու են ԱՊՀ երկրների առաջին խաղերը: Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից շուրջ 1500 մարզիկ մեդալների 184 հավաքածուի համար պայքարելու է 16 մարզաձևում: Մարզիկների տարիքը չպետք է գերազանցի 23-ը