Լուրեր
«ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք». մրցույթ` փորձագիտական գնահատման խմբի ձևավորման համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման նպատակով: Փորձագիտական գնահատման խումբն իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը: Մրցույթին մասնակցել

Նոր ուսումնական տարին կմեկնարկի նոր չափորոշչի ներդրմամբ. ԿԳՄՍ նախարարի տեղակալի մամուլի ասուլիսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նոր ուսումնական տարվա նախաշեմին հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ ներկայացնելու նոր չափորոշչի ներդրման փուլային աշխատանքների ընթացքը: «Ողջ տարվա ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, և դեռ շատ անելիքներ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Նիդերլանդների և Հայաստանի միջև կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերին։ Ժաննա

Մտահոգիչ են «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա» առարկաների ցուցանիշները. խորհրդակցություն՝ ավագ դպրոցների տնօրենների հետ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ավագ և մասնավոր դպրոցների տնօրենների հետ՝ ամփոփել օգոստոսյան խորհրդակցությունների շարքը: Խորհրդակցությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Կրթության

Արաքսիա Սվաջյանը նախադպրոցական հաստատությունների տնօրեններին ներկայացրել է ոլորտի փոփոխությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում, հանդիպել է Երևանի նախադպրոցական կրթական հաստատությունների տնօրենների հետ, ներկայացրել ոլորտում իրականացվող փոփոխությունները: Ներկայացնելով ոլորտի բարեփոխումները, որոնք իրականացվում են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխություններով պայմանավորված, Արաքսիա Սվաջյանը

«Վստահ եմ՝ անցումային փուլի դժվարությունները միասին կհաղթահարենք». Ժ. Անդրեասյանը նոր ուսումնական տարվան ընդառաջ հանդիպել է դպրոցների ղեկավարներին

Նոր ուսումնական տարվան ընդառաջ օգոստոսյան ավանդական խորհրդակցությունների վերջին փուլն անցկացվում է Երևանում: Մայրաքաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա

Մի խումբ ուսուցիչների շնորհվել է որակավորման տարակարգ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող 34 ուսուցչի շնորհվել է որակավորման տարակարգ: Համաձայն հրամանի՝ տարակարգ ստացած 34 ուսուցիչներից 8-ին շնորհվել է որակավորման առաջին աստիճանի, 9-ին՝ երկրորդ, ևս 9-ին՝ երրորդ աստիճանի, իսկ 8 ուսուցչի՝

Հայ-իրանական հարաբերությունները կամրապնդվեն տարբեր ոլորտներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է

Անցկացվել է Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

Օգոստոսի 28-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում մարզի դպրոցների և նախադպրոցական ուսհաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Խորհրդակցությանը ներկա են եդել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ԿԳՄՍ