ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման նպատակով:

Փորձագիտական գնահատման խումբն իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը:

Մրցույթին մասնակցել և խմբի կազմում ընդգրկվել կարող են երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ, երիտասարդության հատվածի դասընթացավարներ, փորձագետներ, հետազոտողներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, ովքեր ուղղակի և/կամ անուղղակի առնչվում են երիտասարդության հարցերին և երիտասարդական պետական քաղաքականությանը:

Հայտերն ընդունվում են մինչև 2023 թ. սեպտեմբերի 17-ը՝ ժամը 00:00:

Ներկայացված պահանջներին բավարարող և հետաքրքրված անձինք կարող են հայտն ուղարկել youth@escs.am էլեկտրոնային փոստին՝ նամակի վերնագրում նշելով «փորձագիտական գնահատման խմբի անդամ/անուն,ազգանուն»:

Հայտի ստացման մասին հայտատուն կտեղեկացվի երկօրյա ժամկետում` պատասխան էլեկտրոնային նամակի միջոցով:

Մրցույթի արդյունքների մասին հայտատուն կտեղեկացվի մինչեւ սեպտեմբերի 24-ը:

Փորձագիտական գնահատման խմբում չեն ընդգրկվի այն թեկնածուները, որոնք կներկայացնեն 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաքի հայտատու քաղաքները/համայնքները։

Փորձագիտական գնահատման խմբի կազմը սահմանափակ է, և վերջնական ընտրությունը կատարվելու է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմակերպման մրցութային հանձնաժողովի կողմից՝ սահմանված չափորոշիչների համաձայն։

Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 641 և 010 599 643 հեռախոսահամարին: