Լուրեր
Քաղաքացու օրվա միջոցառումները կանցկացվեն «Մենք ենք մեր պետությունը» խորագրով

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը, որն այս տարի կանցկացվի ապրիլի 25-ին։ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները տեղի կունենան ՀՀ 100 բնակավայրում՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով։ Միջոցառումները

Հայ շախմատիստներն աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել

Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որի արդյունքներով 2027 թվականի աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը: Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը 8 միավորով կիսել են 5-23-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով

Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանը եզրափակչում է

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը դուրս է եկել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ: 77 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի քառակի չեմպիոնը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 4։0 հաշվով հաղթել

Տեղի է ունեցել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը

Շենգավիթ վարչական շրջանում այսօր տեղի է ունեցել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Գառնիկ Չոլաքյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները սկսել են պայքարը Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում: Տղամարդկանց 60 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Չոլաքյանը երկամարտի 274 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: Պոկում վարժությունում հայ ծանրորդը 124 կգ արդյունքով դարձել է

Արմեն Բաբալարյանը՝ 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ, Մալխաս Ամոյանը՝ լավագույն ըմբիշ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ճանաչվել է նախորդ տարվա Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանն էլ ճանաչվել է 2025թ․ Եվրոպայի լավագույն հունահռոմեական

Հանրակրթական դպրոցների շուրջ կեսը մասնակցել է «Դպրոցականների բասկետբոլի լիգայի» համայնքային փուլին. հայտնի են մրցաշարի հաղթողները

ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվել են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը: Եզրափակիչ փուլի մրցումներին հետևել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. երկու տարիքային խմբերում հայտնի են եզրափակչի մասնակիցները

ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը մոտենում են եզրագծին: Այսօր անցկացված խաղերի արդյունքներով երկու տարիքային խմբերում հայտնի են դարձել եզրափակչի և երրորդ տեղի համար խաղերի մասնակիցները: Սպորտի կառավարման կենտրոնում անցկացված հանդիպումներին հետևել է

Հայտնի են ձիասպորտի Հայաստանի մեծահասակների առաջնության հաղթողները

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում օրերս կայացել է մեծահասակների Հայաստանի առաջնությունը։ Մրցումներին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Մարզիկները մրցել են արգելքների հաղթահարում մրցաձևում։ Հանդես են եկել Հ. Հայրապետյանի