Լուրեր
Մեկնարկել է արտերկրի գիտնականների ինտեգրմանն ուղղված 2024թ․ երկրորդ մրցույթի հայտերի ընդունման փուլը

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է մրցույթ՝ ուղղված արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումներ ստեղծելուն: «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում 2024/2» մրցույթին կարող են մասնակցել

«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ». Լեզվի կոմիտեի նոր ծրագրի մեկնարկը

ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է պաշտոնավարման մոտ երեքուկես ամսվա գործունեությունը` ներկայացնելով կառույցի առջև ծառացած խնդիրները, զարգացման տեսլականը և առաջիկա անելիքները։ Լեզվի կոմիտեի նախագահը հակիրճ ներկայացրել է կոմիտեի ստեղծման պատմությունը և

Պարզաբանում. ստեղծվել են աշխատանքային խմբեր բուհերի խոշորացման նպատակով

Բուհերի խոշորացման գործընթացի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ ոլորտային կազմակերպությունների ներգրավմամբ: Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված ցանկը, որի շուրջ առաջացել են թյուրընկալումներ, աշխատանքային

Տեղի է ունեցել Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովի անդրանիկ նիստը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի անդրանիկ նիստը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և

Բելառուսի Հանրապետությունում կանցկացվեն ՀՀ մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Մշակույթի ոլորտում համագործակցության խորացման նպատակով կողմերը

ԵՄ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ նպաստելու ՀՀ կրթական համակարգի արդյունավետ բարեփոխմանը

Եվրոպական միության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) միջև ստորագրվել է համաձայնագիր՝ ազդարարելով EU4Education Reforms ծրագրի մեկնարկը, որը միտված է նպաստելու ՀՀ կրթական համակարգի արդյունավետ բարեփոխմանը: Եվրոպական միության բյուջետային աջակցության համաձայնագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կտրամադրի լրացուցիչ տեխնիկական

Նոր լուծումներ «Հայֆիլմի» համար՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր մեկնարկել է 7 երկրների, այդ թվում՝ Հայաստանի ճարտարապետական բուհերի ուսանողների մասնակցությամբ «Երազելու քաղաք. նոր լուծումներ Հայֆիլմի համար» խորագրով աշխատաժողովը: Այն «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում իրականացվում է

Քննարկվել են Աբու Դաբիի «Լուվրի» և Հայաստանի թանգարանների միջև համագործակցության հնարավորությունները

ԱՄԷ կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աբու Դաբիի «Լուվր» թանգարան։ Նախարարը շրջայց է կատարել թանգարանում, դիտել ցուցադրությունը, ինչպես նաև հանդիպել տնօրեն Մանուել Ռաբատեի հետ։ Տնօրենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Աբու Դաբիի «Լուվրի» և