Լուրեր
Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և հայտնել ԿԳՄՍՆ համակարգման բոլոր ուղղություններով Լատվիայի հետ համագործակցության

Բարեփոխումների շարունակություն. ԱԺ լիագումար նիստում քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախագիծը հանրակրթության ոլորտի բարեփոխումների շարունակությունն է

Արթուր Մարտիրոսյանը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ՀՀ 5-րդ և 6-րդ զեկույցների քննարկմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը սեպտեմբերի 4-5-ը Ժնևում ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցների քննարկմանը։ ՀՀ պատվիրակության կազմում են

Ալբերտ Ազարյանի տարելիցին բացվել է նրա բրոնզաձույլ արձանը. հարգանքի տուրք լեգենդար մարմնամարզիկի հիշատակին

Սեպտեմբերի 5-ին հայ մեծանուն մարմնամարզիկ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, «Oղակների արքա» Ալբերտ Ազարյանի մահվան տարելիցն է: Այդ կապակցությամբ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի է ունեցել լեգենդար մարմնամարզիկի բրոնզաձույլ արձանի

Համագործակցության հուշագիր՝ ՀՀ մարզերում սպորտային համալիրների կառուցման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր՝ մարզերում սպորտային համալիրների կառուցման և դրանց շահագործման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի

Նախագիծ. փոփոխություններ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է Հայաստանի

Այցեր հանրապետության մի շարք  նորակառույց դպրոցներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա են եղել հանրապետության մի շարք նորակառույց դպրոցների բացման արարողությանը: Նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով նրանք շնորհավորել

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ

Սիրելի՛ սովորողներ, ես գտնվում եմ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, ինչն ամենևին պատահական չէ։ Այս ուսումնական տարին ազդարարում ենք մշակութային կրթության տարի՝ այն նշանավորելով բազմաթիվ միջոցառումներով, մրցույթներով ու ցուցահանդեսներով: Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, ինչպես և մեր մյուս թանգարանները, նաև թատրոնները, համերգասրահները, արգելոց-թանգարանները,