Լուրեր
Կվերակառուցվի Կապանի ֆուտբոլային մարզադաշտը

Կապանի ֆուտբոլային մարզադաշտը կվերակառուցվի և կբերվի պատշաճ տեսքի՝ համատասխանեցնելով միջազգային մրցումային չափանիշներին: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ֆուտբոլային մարզադաշտի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու

122 մլն 992 հազար դրամ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում նորոգման աշխատանքների համար

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 122 մլն 993 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի «Արամ Խաչատրյան» համերգասրահի գրասենյակային հատվածի, օժանդակ սենյակների և դահլիճի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերմանը: Հայաստանի

Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների դպրոցականների ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով 2024 թ. մայիսի 18-19-ը Չինաստանի համակարգչային ֆեդերացիայի կողմից առցանց ձևով անցկացված Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների դպրոցականների ինֆորմատիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ: Նշյալ օլիմպիադայում Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանի

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հունիսի 6-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության 2024

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները ֆուտբոլի աշխարհի 2029 թ. երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտ կներկայացնեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիին՝ քննարկելու Հայաստանի հետ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիային (ՖԻՖԱ) ներկայացնելիք հայտը` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության համատեղ անցկացման վերաբերյալ: Հանդիպմանը ներկա

Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ և առաջատար մենակատար Ռազմիկ Մարուքյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Օպերայի և

ԿԳՄՍ նախարարն ընդունել է  ֆրանսիական Էքս-ան-Պրովանս քաղաքի պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր-Կոտ դ՛Ազուր ռեգիոնի փոխնախագահ, Էքս-ան-Պրովանսի քաղաքապետ Սոֆի Ժուասենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել

Աժ-ում ներկայացվել է ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի կատարողականը

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կատարած հիմնական աշխատանքները ներկայացրել է նախարար Ժաննա Անդրեասյանը: 2023 թվականին ԿԳՄՍՆ կողմից իրականացվել են 20 ծրագրեր՝