Լուրեր
Հեռավար դասերին մասնակցում է 2426 աշակերտ

Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2426 աշակերտի համար ուսումնական գործընթացը կազմակերպվել է կենտրոնացված հեռավար ձևով` հիմք ընդունելով հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը։ Աշակերտի առցանց կրթության կազմակերպման համար դպրոցի օպերատորից հարկավոր է ստանալ երեխայի մուտքանունն ու գաղտնաբառը և գրանցվել այս

1280 ուսուցիչ և 2426 աշակերտ ուստարին կսկսի հեռավար

ՀՀ հանրակրթական դպրոցների` կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի 1280 ուսուցչի տրվել է աշխատանքի կազմակերպման ընտրության հնարավորություն, այդ թվում` համապատասխան պայմանների դեպքում հեռավար ձևաչափով աշխատելու տարբերակով: Ըստ մարզերի թվերը բաշխվել են հետևյալ կերպ․ Երևան՝ 419, Գեղարքունիք՝ 126,

21 նոր նախակրթարան՝ ուսումնական տարվան ընդառաջ

Այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ուսումնական տարվա մեկնարկին, այցելել է Արագածոտնի և Արարատի մարզեր՝ ներկա գտնվելու նախակրթարանների բացման արարողությանը: Առաջին կանգառը Արագածոտնի մարզի Գեղարոտ համայնքն էր։

Հանրակրթական դպրոցի տնօրենի հավաստագրման համար վերապատրաստում կիրականացնի 13 կազմակերպություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը։ Երաշխավորել է 13 կազմակերպություն․ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ «Նոր ժամանակի կրթություն» ՀԿ «Եվրոպական համալսարան» հիմնադրամ

Ի գիտություն սփյուռքահայ դիմորդների

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման (վճարովի ուսուցում) ժամկետներում: Մասնավորապես, վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար ԿԳՄՍ նախարարություն փաստաթղթերի

Հաստատվել է արվեստի դպրոցների ուսպլանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 4-ի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Տրված կարգավորման համաձայն`

Մեկնարկում է հեռակա ուսուցման 2020/2021 ուսումնական տարվա ընդունելությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2020/2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը։ Դիմորդների դիմում-հայտը և փաստաթղթերը բուհում կամ առցանց եղանակով ընդունվում են տվյալ

Աշխարհի լավագույն բուհերում ուսանելու հնարավորություն՝ 45 երիտասարդի

Օշականի մշակույթի պալատում տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի Կրթաթոշակային ծրագրի 2020 թ. կրթաթոշակառուներին հավաստագրերի հանձնման արարողությունը: Ծրագրի շրջանակում ֆինանսավորվում է Հայաստանի զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտությունների (գյուղատնտեսություն, անասնաբուժություն, առողջապահության կառավարում, բժշկություն, տվյալագիտություն, վիճակագրություն, քաղաքաշինություն և այլն) ուսուցումը: 45 երիտասարդի