Լուրեր
Տեղեկատվություն «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի մասնակիցների համար

Հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչության ապահովման և հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով մայիսի 28-ին կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Մրցաշարը տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի

«Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրին մասնակցել է ավելի քան 75 դպրոց

«Երևան, իմ սեր» հիմնադրամում մայիսի 20-ին տեղի է ունեցել «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի հաշվետու հանդիպումը, որը կազմակերպել էր ԿԳՄՍՆ կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա

ԿԳՄՍՆ-ում հյուրընկալվել է Լիտվայի Հանրապետության պատվիրակությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանն այսօր ընդունել են Լիտվայի Հանրապետության ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին՝ Լիտվայի Հանրապետության նախագահի կրթության, գիտության, մշակույթի գծով խորհրդական Պաուլիուս Բալտոկասի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էին Լիտվայի Հանրապետության փոխդեսպան Վիսմանտե Դայլիդենայտեն և Լիտվայի մի

ԵՕՀՊՄ քոլեջում կայացել է սպորտային պարերի միջազգային մրցաշար

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում օրերս կայացել է սպորտային պարերի միջազգային մրցաշար, որին մասնակցել են Հայաստանի, Արցախի և Վրաստանի մի շարք մարզադպրոցների շուրջ 310 սաներ: Մրցաշարն անցկացվել է Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանի նախաձեռնությամբ

Ատեստավորման նպատակով այս տարի կվերապատրաստվեն ավելի քան 14 հազար ուսուցիչներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ուսուցչի հերթական (պարտադիր) ատեստավորման նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են պարտադիր ատեստավորումից առաջ հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման նոր

Ամառային սուրդլիմպիկ խաղերում հայ մարզիկները 5 բրոնզե մեդալ են նվաճել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Խուլերի հայկական սպորտային կոմիտեի ներկայացուցիչներին, ովքեր մայիսի 1-ից 15-ը Բրազիլիայի Կալիաս քաղաքում մասնակցել են ամառային սուրդլիմպիկ խաղերին և 5 բրոնզե մեդալ նվաճել: Հայաստանի սուրդլիմպիկ հավաքականի կազմում ընդգրկված

Հաստատվել է դպրոցի տնօրենների վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը: Վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 19 կազմակերպություն. «Նոր ժամանակների կրթություն»

Գործարկվել է «Պաշարների շտեմարան»-ի նոր տարբերակը

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը գործարկել է Հայկական կրթական միջավայր պորտալի «Պաշարների շտեմարան»-ի նոր տարբերակը, որն առավել արդիական է, ֆունկցիոնալ և հարմար օգտվողների համար: Կայքը հասանելի է https://lib.armedu.am/ հասցեով։ «Պաշարների շտեմարան»-ի «Հաճախ տրվող հարցեր» և «Ուղեցույց»

Այս տարի բուհերի ընդունելության քննություններին կմասնակցի 13573 դիմորդ

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է 2022 թ. բուհերի ընդունելության քննությունների դիմում-հայտերի արդյունքները: Ըստ բանախոսի ներկայացրած տվյալների՝ նախորդ տարվա համեմատ այս տարի դիմորդների թիվը աճել է. 2022 թ. դիմում-հայտ