ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել հունիսի 15-17-ը Մարաքեշում (Մարոկկոյի Թագավորություն) տեղի ունեցած Մեծահասակների կրթության յոթերորդ համաժողովին, որն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել ելույթով` անդրադառնալով թվային դարաշրջանում մեծահասակների ուսումնառության

«Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տարածքում Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ հունիսի 21-ին` ժամը 19:00-ին, կնշվի Յոգայի 8-րդ միջազգային օրը: Յոգայի միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 19-ին` ժամը 18:00-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի հաստատված բյուջեն 338 մլն 100 հազար դրամով ավելացնելու մասին որոշման նախագիծը: Այս գումարը կտրամադրվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին և կուղղվի մարզիկների սպորտային

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» բյուջետային ծրագրի իրականացման համար: Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել այն համայնքները (բնակավայրերը),

Հունիսի 16-ին Մատենադարանի մեծ սրահում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեցին սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնի ծրագիրն ու նախատեսված միջոցառումները։ Փառատոնը Հայաստանում կազմակերպվում է ՀՀ կառավարության

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին, որը մեր երկիր է ժամանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է Կարեն Ասրյանի անվան 13-րդ հուշամրցաշարը: 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ մրցաշարի հաղթող է դարձել Շանթ Սարգսյանը: Սարգսյանը հուշամրցաշարն անցկացրել է առանց պարտության՝ տոնելով 6 հաղթանակ, 3 պարտիա էլ ավարտելով ոչ-ոքի: Վերջին տուրում

Ամփոփվել են դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով ԿԳՄՍՆ հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով հայտարարած դրամաշնորհային մրցույթին հայտ է ներկայացրել 6 կազմակերպություն՝ «Հասմիկ ճամբար», «Արագած ճամբար», «Հեքիաթային
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում անգլերենի 16 ուսուցիչների հանձնվել են Քեմբրիջի համալսարանի TKT միջազգային թեստի վկայականներ` քննությունները հաջողությամբ հանձնելու կապակցությամբ։ TKT թեստը դասավանդման միջազգային որակավորում շնորհող մասնագիտական քննություն է, որի վկայականը նոր հեռանկարներ կբացի կարիերայի և մասնագիտական զարգացման համար ինչպես Հայաստանում,