ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» բյուջետային ծրագրի իրականացման համար:

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել այն համայնքները (բնակավայրերը), որոնցում նախադպրոցական կրթական որևէ ծառայություն չի մատուցվում:

Նախատեսվում է, որ ընտրված համայնքում (բնակավայրում) գտնվող կրթամշակութային, սպորտային, համայնքային, բնակելի կամ այլ նշանակության որևէ կառույցում դրամաշնորհի միջոցներով կստեղծվեն նախադպրոցական կրթական ծառայությունների իրականացման համապատասխան պայմաններ:

Դրամաշնորհով նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 2022 թ. հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածում:

Մրցույթը կիրականացվի ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման պահանջներին համապատասխան: