Լուրեր
ՀԱԱՀ-ում կներդրվի ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական ծրագիր

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և հունական «Արատոս գրուպ» ընկերությունն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ ՀԱԱՀ-ում կներդրվի ճշգրիտ գյուղատնտեսության մեկամյա մագիստրոսական ծրագիր, և կմշակվեն համատեղ հետազոտական նախագծերի հայտեր ԵՄ-ից համաֆինանսավորվող հետազոտական ծրագրերի համար: Հուշագիրը ստորագրել են Հայաստանի ազգային

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. 5 գաղափար ստացել է դրամական խրախուսանք

Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը: «100

Ներկայացումներ՝ արցախցի փոքրիկների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը մեկնել է Արցախ՝ հյուրախաղերի։ Նախաձեռնությունն անվանվել է «Տիկնիկների հեքիաթային ճանապարհորդություն»,

Նոր մոտեցում հնագիտական թաղված հուշարձանների հայտնաբերման և գնահատման աշխատանքներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ Արտանիշի և Արագածի տարածքում իրականացվել է հետազոտություն «Որոնման երկրաքիմիական մեթոդների փորձնական կիրառությունը հնագիտական թաղված օբյեկտների հայտնաբերման և գնահատման աշխատանքներում»

Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը Տաշքենդում մասնակցում է երիտասարդական թատերական ֆորումին

ՀՀ ԿԳՄՍ նախարարութան աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության միջնորդությամբ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցում է Տաշքենդում (Ուզբեկստան) անցկացվող ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումին, որի կազմակերպիչն է Թատերական միությունների

ՀՀ ԿԳՄՍ պատվիրակությունը Վրաստանում կքննարկի համագործակցության խթանմանն ուղղված հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը դեկտեմբերի 6-8-ը կգտնվի Վրաստանում: Աշխատանքային խմբի այցը նախաձեռնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Աշխատանքային խմբի անդամներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության

Երիտասարդական ֆորում՝ նվիրված Կամավորների միջազգային օրվան

Դեկտեմբերի 5-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Կամավորների միջազգային օր։ Այս առիթով «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի և ՄԵԿ երիտասարդական հարթակի հետ համատեղ անցկացրել է «Հայաստանում կամավորության

Արա Խզմալյան. «Մշակույթի ոլորտի առաջնահերթ խնդիրներից մեկը կրթական ծրագրերի իրականացումն է»

Մյուս տարի աննախադեպ՝ շուրջ 1 մլրդ դրամ է տրամադրվելու՝ մշակույթի ոլորտի նյութատեխնիկական բազայի արդիականացման համար։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որը վարել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Նիստի

Վահրամ Դումանյանը ներկա է եղել Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել հոբելյանական համերգ, որին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Բացման խոսքում Վահրամ Դումանյանը կարևորել է