Լուրեր
Հայկական մշակույթն օտարերկրացիներին ներկայացվում է «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնում

Մարտի 10-ին Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկել է «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում է առանձին տաղավարով։ Հայկական տաղավարի 12 սրահներում ցուցադրվում են հայկական մշակութային ժառանգության բազմաբնույթ

«Բարեկամություն» համույթի հոբելյանական 35-րդ շրջանի մեկնարկը նվիրված է կանանց միամսյակին

ԿԳՄՍ նախարարության Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի համար 2022 թվականը հոբելյանական է. համույթը նշում է իր հիմնադրման և ստեղծագործական գործունեության 35-ամյակը։ Մարտի 12-ին՝ ժամը

Նախագիծ. կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը կսահմանվի 200.000 դրամ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը» հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը:

Նախագիծ. եկամտահարկի միջոցով ուսման վարձի փոխհատուցման իրավունքից օգտվելու համար դիմումները կներկայացվեն բուհ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրավական ակտերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել եկամտահարկի միջոցով առկա ուսուցմամբ մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի սովորողների ուսման վարձավճարի փոխհատուցման կարգի և մասնագիտությունների ցանկի

Եզդիերեն դասավանդող 12 ուսուցիչների հանձնվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների ուսուցիչների խրախուսման արարողությունը ‹‹Շամս›› հայատառ այբբենարանի հրատարակման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: Կրթության ու դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի դպրոցների՝ եզդիերեն

Երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին տրվող դրամաշնորհներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին առնչվող դրամաշնորհների մրցույթներ՝ հետևյալ ուղղություններով. «Թրաֆիքինգի ռիսկերի մասին երիտասարդների իրազեկում», «Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի (առողջ և անվտանգ

Բաց դռների օր՝ Դոբրոլյուբովի անվան պետական լեզվաբանական համալսարանում

Նիժնի Նովգորոդի Ն․ Ա․ Դոբրոլյուբովի անվան պետական լեզվաբանական համալսարանը հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարանների սովորողների համար հայտարարում է բաց դռների օր: Միջոցառումը նախատեսված է մարտի 17-ին՝ ժամը 15:00-ին, առցանց ձևաչափով: Ցանկացողները կարող են միանալ հետևյալ հղմամբ՝

Քննարկում՝ «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի (Վարդաշենի) վերակազմավորման հնարավոր ուղղությունները» թեմայով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Արդարադատության նախարարությունն անցկացրել է Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի նիստ` «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի (Վարդաշենի) վերակազմավորման հնարավոր ուղղությունները» թեմայով: Նիստը նախագահել է Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նիստին

Կին ռեժիսորների դեբյուտներ

Կանանց միջազգային տոնի առթիվ Հայաստանի ազգային կինոկենտրոնը և «Մոսկվա» կինոթատրոնը կինոյի բոլոր երկրպագուներին հրավիրում են՝ դիտելու կին ռեժիսորների ստեղծած լավագույն ֆիլմերի ընտրանին: Ֆիլմերը ստեղծվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Մարտի 8-ին՝ ժամը 15:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի