
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ Մեգերյան կարպետ համալիրում անցկացվել է «Պատանի ստեղծարար» կրթամշակութային ծրագրի եզրափակիչ ցուցահանդեսը։ Ծրագրի նպատակը հայկական ավանդական ձեռարվեստի պահպանումը, ինչպես նաև հմտությունների ու արժեհամակարգի փոխանցումն է նոր սերնդին՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։