Լուրեր
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանությանը․ նախարար Ժաննա Անդրեասյանի և դեսպան Քրիստինա Քվինի այցը Երերույք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պաշտոնատար անձանց, Շիրակի մարզի և Անիպեմզա բնակավայրի ներկայացուցիչների հետ այցելել են Երերույքի պատմական բազիլիկ տաճար, որտեղ ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի

Հին երգեր՝ նոր կատարումներ. երիտասարդները պահպանում են մշակութային ժառանգությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Սևան երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությունն իրականացրել է «Ափդեյթ» ծրագիրը, որն ուղղված էր Սևանա լճի ավազանի առափնյա համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, կենսունակության և փոխանցման ապահովմանը: Ծրագրի սկզբնական

9 պատմամշակութային օբյեկտ ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երրորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում և Կոտայքի մարզում գտնվող 9 պատմամշակութային օբյեկտերին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցերը։ Քննարկված բոլոր օբյեկտները հանձնաժողովի դրական եզրակացությամբ ստացել են նորահայտ

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը: «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակում իրականացվելու են Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։ Հանդիպում-դասախոսությունները կունենան հատուկ

Հաստատվել է դպրոցական բաժանորդային ծրագրում ներառված մշակութային հաստատությունների ցանկը

Ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են դպրոցական բաժանորդային ծրագրին միացած թանգարանների, թատրոնների և համերգային կազմակերպությունների ցանկը, ինչպես նաև ծրագրի նոր ընթացակարգը: Դպրոցական բաժանորդային ծրագրի նպատակն է ապահովել դպրոցականների

Հայաստան-Վրաստան համագործակցությամբ գիտության ոլորտում կանցկացվի համատեղ նախագծերի աջակցության մրցույթ

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի հետ համատեղ նախատեսում է անցկացնել «ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ՎԳԱՀ-2024» միջազգային մրցույթը: Այն կիրականացվի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում՝

Լոռու մարզի մի շարք հուշարձաններ վերականգնվում են ԿԳՄՍՆ միջոցներով և պատվերով

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի մի շարք հուշարձաններ, որոնք նորոգվում և վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով, մասնավորապես՝ Ամրակիցի Սբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցին,

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2024/2025 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 107 անվճար տեղ, որից 10-ը՝ ՀՀ կրթության,

Արենի համայնքում տեղի կունենա Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ը 2024 թ. սեպտեմբերի 14-15-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի Վայն գինեգործարանի բացօթյա տարածքում կազմակերպում են «Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը»: