Լուրեր
Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի ուսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրությունը՝ գոթիկայի թեմատիկայով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի ուսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրությանը: Միջոցառումը կազմակերպել են «Հագուստի մոդելավորում և նախագծում», «Դիզայն (ըստ ճյուղերի)», «Հագուստի պատրաստման տեխնոլոգիա» մասնագիտություններով սովորող ուսանողները

Քննակվել է դպրոցական սննդի կազամակերպման ՀՀ փորձը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ՊՀԾ գերազանցության կենտրոնի տնօրեն Դանիել Բալաբանին, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու մայիսի 18-22-ը Երևանում անցկացվող Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սննդի» կայուն ազգայնացմանը նվիրված միջոցառումներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ

Ղրղզստանի կրթության նախարարի տեղակալի հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Ղրղզստանի կրթության նախարարի տեղակալ Բայմուրզաև Մուխտարբեկ Արապբաևիչին, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու մայիսի 18-22-ը Երևանում անցկացվող Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սննդի» կայուն ազգայնացմանը նվիրված միջոցառումներին։ Հանդիպմանը մասնակցել

Արաքսիա Սվաջյանն ընդունել է Տաջիկստանի կրթության և գիտության նախարարի տեղակալին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Տաջիկստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մուզաֆարզոդա Բադրիդդինին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիուն։ Տաջիկստանի կրթության և

Մեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել են «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի վարպետության դասերը։ Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ իրականացվող մրցույթի առաջին փուլին մասնակցել են շուրջ 20 կրթական հաստատությունների 67 երիտասարդ երաժիշտներ, որոնցից 32-ը հաղթահարել են մրցութային փուլը և այժմ մասնակցում են երկրորդ փուլի վարպետության

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին 2026 թ. ամառային զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ եզրակացություն

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչից տարկետում ստանալու համար հանձնաժողովի կողմից կայացրած եզրակացությունը:

Ավելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր»  համաեվրոպական միջոցառման շրջանակում

Մայիսի 18-ը կարևոր ու խորհրդանշական օր է համաշխարհային մշակութային օրացույցում․ օրը նշանավորվել է՝ արժևորելով թանգարանների բացառիկ դերը՝ որպես մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման, կրթության և հանրային հիշողության ամրապնդման կարևորագույն կենտրոններ։ Մայիսի 16-ին թանգարանային համայնքը տոնել է «Թանգարանների գիշեր»

«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով ուսուցչական համաժողովին մասնակցության հրավեր

ԿԳՄՍ նախարարությունը մայիսի 27-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում (Ալ. Մանուկյան 1) կազմակերպում է ուսուցչական համաժողով՝ «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով: Արդեն ավանդույթ դարձած համաժողովի նպատակն է արձանագրել հանրակրթության ոլորտում իրականացվող մեծածավալ բարեփոխումների ընթացքը, կիսվել

Միջազգային պատվիրակներն ուսումնասիրում են դպրոցական սննդի կազմակերպման Հայաստանի առաջավոր փորձը

Դպրոցական սննդի կազմակերպման Հայաստանի առաջավոր փորձին ծանոթանալու նպատակով մեր երկրում են գտնվում միջազգային պատվիրակություններ, որոնք հետաքրքրված են հայաստանյան մոդելի արդյունավետությամբ և իրենց երկրներում ՀՀ փորձի տեղայնացմամբ։ «Դպրոցական սննդի ծրագրերի կայուն ազգայնացումը՝ գլոբալ և տարածաշրջանային համատեքստում» խորագրով համաժողովին ներկա են