Լուրեր
«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշար. մասնակցության ցուցանիշներն՝ ըստ մարզերի և Երևանի

ՀՀ 9 մարզերում և Երևանում ավարտվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի առաջին` մարզային փուլը, որին արդեն իսկ 1526 անձ է մասնակցել: Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Երևանը՝ 512 հոգի, երկրորդ տեղում Լոռու մարզն է՝

Ազատ ոճի ըմբիշները 10 մեդալ են նվաճել Խարկովի հուշամրցաշարում

Փետրվարի 10-11-ը ուկրաինական Խարկով քաղաքում կայացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարը, որին մասնակցել են նաև ազատ ոճի հայ ըմբիշները: Հայաստանի ներկայացուցիչները 10 մեդալ են նվաճել՝ 2-ական ոսկե և արծաթե ու 6 բրոնզե։ Մրցաշարի հաղթող են ճանաչվել Մանվել

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշար. կայացել են Շիրակի մարզային փուլի մրցումները

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի շրջանակում փետրվարի 12-ին Գյումրիում կայացել են Շիրակի մարզային փուլի մրցումները: Մարզային փուլի մրցումներին մասնակցել են այն թենիսիստները, ովքեր մինչև փետրվարի 8-ը Գյումրիում, Արթիկում, Անիում, Ախուրյանում, Աշոցքում և Ամասիայում անցկացված համայնքային փուլի

Պեկին-2022. Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը 18-րդն է

Պեկինում անցկացվող 24-րդ ձմեռային oլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 18-րդ տեղն են զբաղեցրել գեղասահքի պարային զույգերի պայքարում։ Նրանք այսօր հանդես են եկել ազատ ծրագրում և երկու վարժության համագումարում հավաքել 167.03 միավոր: Մրցմանը պարային 20 զույգ

Կարեն Գիլոյանը մարզական կոչումներ է շնորհել մի շարք մարզիկների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով մարզական բարձր կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Կոչումները մարզիկներին հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: 20 մարզիկ արժանացել է ՀՀ սպորտի վարպետի, իսկ 16 մարզիկ՝

Պեկին-2022. դահուկորդ Միքայել Միքայելյանի արդյունքը՝ 15 կմ դասական ոճում

Պեկինի 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում այսօր պայքարի է դուրս եկել Հայաստանի բազմակի չեմպիոն, դահուկավազորդ Միքայել Միքայելյանը: Նա հանդես է եկել 15 կմ դասական ոճում և մրցատարածությունը հաղթահարել 43:09.1 ժամանակում: 95 մարզիկների պայքարում Միքայելյանը ելույթն ավարտել է 61-րդ տեղով:

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշար. Գեղարքունիքում և ևս 8 մարզում ավարտվել են առաջին փուլի մրցումները

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի շրջանակում արդեն իսկ կայացել են Երևանի, Կոտայքի, Սյունիքի, Լոռիի, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզային փուլերը: Գեղարքունիքի մարզային փուլի մրցումներին Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում հետևել են նաև ՀՀ կրթության,

Պեկին-2022. դահուկորդներ Կատյա Գալստյանի և Անգելինա Մուրադյանի արդյունքը՝ 10 կմ դասական ոճում

Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր հանդես են եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Դահուկավազորդներ Կատյա Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը մասնակցել են 10 կմ դասական ոճում: 29-ամյա Կատյա Գալստյանը, որը մասնակցում էր իր երրորդ օլիմպիական խաղերին, 10 կմ մրցատարածությունը հաղթահարել է

ՊՈԱԿ և ՀՈԱԿ մարզադպրոցները կառաջնորդվեն միևնույն չափորոշիչներով. Կառավարության որոշումը

Կառավարությունն այսօր կայացած նիստում փոփոխություններ և լրացում է կատարել Հայաստանի Հանրապետությունում գործող մարզադպրոցների վերաբերյալ Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N 1428-Ն որոշման մեջ: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նա նշել է, որ