Լուրեր
Հայ բռնցքամարտիկները երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում

Խորվաթիայի Պորեց քաղաքում ավարտվել է մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունը. Հայաստանի հավաքականը երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ է նվաճել: Հայաստանի հավաքական թիմից պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել Ռուսլան Ասլիկյանը (57 կգ) և Արթուր Շախպազյանը (63,5 կգ):

Մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը․ Հայաստանը կներկայացնի Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։ Հայաստանն այս կարևոր ստուգատեսին ներկայացնում են Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, որոնք հանդես կգան պարային զույգերի պայքարում։ Աշխարհի առաջնությունը կտևի

Ձյուդոյիստներն Աթենքում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական գավաթին

Ձյուդոյի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանի Գորի քաղաքում: Թիմը մարզումները կշարունակի մինչև մարտի 24-ը: Այնուհետև մասնակիցներից հինգը՝ Մարտին Բադալյանը (60 կգ), Դավիթ Աբրահամյանը, Ստյոպա Դարբինյանը (երկուսն էլ՝ 66 կգ), Արտակ Թորոսյանը և

Կայացել է Հայաստանի փաուերլիֆթինգի առաջնությունը. հայտնի են հաղթողները

Մարտի 19-20-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ փաուերլիֆթինգի ֆեդերացիայի և Բյուրեղավան համայնքի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի փաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) առաջնությունը՝ նվիրված արցախյան պատերազմի հերոսներին: ՀՀ մարզերից առաջնությանը 26 թիմով 180 մարզիկ է մասնակցել: Թիմային հաշվարկով առաջնության հաղթող է դարձել Հայրիվանքի

Բռնցքամարտի մինչև 22 տարեկանների ԵԱ. Հայաստանի 2 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ

Խորվաթիայում ընթացող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ավարտվել են նախնական փուլերի մենամարտերը: Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն ու 63,5 կգ քաշային Արթուր Շախպազյանը, դուրս են եկել եզրափակիչ և մարտի 23-ին կպայքարեն ամենաբարձր մեդալների համար: Ասլիկյանը

Համաշխարհային hակադոպինգային գործակալությունը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը շարունակական աջակցության համար

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հետ շարունակական համագործակցության և ցուցաբերած աջակցության համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհակալագրի են արժանացել գործակալության կողմից: Հայաստանը 2004 թվականից է անդամակցում Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը, ինչը

Ձիասպորտ. մեկնարկել է մրցաշրջան-2022-ը

Մարտի 18-ին Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում տրվել է մրցաշրջան-2022-ի մեկնարկը. անցկացվել է Հովիկ Հայրապետյանին նվիրված հուշամրցաշարը, որին շուրջ 15 հեծյալ է մասնակցել հայկական տարբեր ակումբներից: Սիրողական խմբի մրցաշարում 4 հեծյալների պայքարում հաղթող է ճանաչվել Յանա Դանիելյանը: Պրոֆեսիոնալների խմբի

Կահիրեի աշխարհի գավաթ. մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը՝ ոսկե, Հարություն Մերդինյանը՝ արծաթե մեդալակիրներ

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը ոսկե մեդալներ են նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում: Արթուրը հավասարը չի ունեցել հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.983 միավոր, իսկ Վահագնը՝ օղակներ վարժությունում: Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմում

Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի հաղթողները

Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Տարբեր տարիքային խմբերում հայտնի են դարձել եզրափակիչ փուլի հաղթողները, որոնց պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության,