Լուրեր
«Համալսարան-բիզնես համագործակցություն. նորարարություն և աշխատանքի վրա հիմնված ուսուցում» թեմայով կլաստերային քննարկում

Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը և Գերմանական տնտեսական միավորումը երեկ կազմակերպել էին «Համալսարան-բիզնես համագործակցություն. նորարարություն և աշխատանքի վրա հիմնված ուսուցում» թեմայով կլաստերային քննարկում, որին մասնակցել են պետական գերատեսչությունների, բուհերի և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել և միավորել վերոնշյալ

«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոն՝ Սյունիքում և Արցախում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում մայիսի 29-ից հունիսի 5-ը Սյունիքում և Արցախում իրականացնում է «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոնը: Փառատոնը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան

Տեղի է ունեցել ԿԶՆԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

Հունիսի 2-ին տեղի է ունեցել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար, խորհրդի նախագահ Վահրամ Դումանյանը: ԿԶՆԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են պատասխանատուներ ԿԳՄՍՆ-ից

Երիտասարդների միջազգային օրը Կապանում. հարցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կապանի քաղաքապետարանի և մի շարք կազմակերպությունների սերտ համագործակցությամբ՝ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Կապանում այս տարվա ընթացքում շարունակաբար իրականացվելու են բազմաթիվ նախաձեռնություններ և միջոցառումներ: Երիտասարդական միջոցառում է նախատեսված նաև Երիտասարդների միջազգային

Հանրային քննարկման է դրվել առաջիկա երկու տարվա ուսումնական պլանի նախագիծը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրինակելի ուսումնական պլանի նախագիծը 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների համար։ Ներկայացվել են առաջիկա երկու տարվա համար հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) պետական ծրագրեր իրականացնող

«Նախադպրոցական կրթության համապարփակ ոլորտային վերլուծություն» թեմայով հետազոտություն իրականացնելու փորձագիտական խմբի անդամների մրցույթ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարում է «Նախադպրոցական կրթության համապարփակ ոլորտային վերլուծություն» թեմայով հետազոտություն իրականացնելու նպատակով փորձագիտական խմբի անդամների (թիմի ղեկավար, ավագ փորձագետ, կրտսեր փորձագետ) մրցույթ: Հետազոտությունն իրականացվելու է Կրթության համաշխարհային

Շարունակվում են բուհերի ֆինանսավորման նոր մոդելի քննարկումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն արվեստի կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ֆինանսավորման նոր մոդելի մշակման և ներդրման հարցերը: Ընդգծելով, որ բուհերի ֆինանսավորման ներկա մոդելը զարգացման հնարավորություն չի

Թողարկվել է «Ամբերդ» մատենաշարի հերթական հետազոտությունը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը թողարկել է «Ամբերդ» մատենաշարի 38-րդ համարը: «Կրթական հաստատությունների գործունեության ֆինանսավորման արդյունավետության գնահատում» վերտառությամբ հետազոտությունը նվիրված է կրթության ոլորտում բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատմանը։ Հետազոտության շրջանակում կատարվել է կրթության բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատման առավել լայն կիրառություն ունեցող

Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «Դիրիժորություն» մասնագիտությամբ

Մրցույթի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Համերգային ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտը, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Էգինայի վարիացիան և խրախճանքի տեսարանը «Սպարտակ» բալետից, Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար։