ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարում է «Նախադպրոցական կրթության համապարփակ ոլորտային վերլուծություն» թեմայով հետազոտություն իրականացնելու նպատակով փորձագիտական խմբի անդամների (թիմի ղեկավար, ավագ փորձագետ, կրտսեր փորձագետ) մրցույթ:

Հետազոտությունն իրականացվելու է Կրթության համաշխարհային գործընկերության (ԿՀԳ) հիմնադրամի տրամադրած կրթության ոլորտի զարգացման ծրագրի դրամաշնորհի շրջանակում: Այն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նախաձեռնությունն է, որն իրականացվելու է 2021-2022 թվականների ընթացքում: ՅՈՒՆԻՍԵՖ-ն այս ծրագրի շրջանակում հանդես է գալիս որպես գրանտային գործակալ և ԿԳՄՍ նախարարության հետ սերտորեն համակարգելու է բոլոր ծրագրային գործողությունները` ուղղված կրթության ոլորտի կարևորագույն հարցերի վերաբերյալ փաստերի և տվյալների հավաքագրմանը:

Փորձագիտական խմբում ընդգրկվելու համար թեկնածուները պետք է ունենան նախադպրոցական կրթության ոլորտում էական փորձ (գերադասելի է հետազոտական աշխատանքի), նախադպրոցական կրթության ծրագրերի և/կամ քաղաքականության մշակման ոլորտում միջազգային հետազոտական պրակտիկայի խորը գիտելիքներ, Հայաստանի` վաղ մանկության ուսումնառության ոլորտի փորձառություն, հետազոտական նախագծերի, ուսումնասիրությունների, գնահատումների և հարցումների, տվյալների վերլուծության և հաշվետվությունների կազմման կամ դրանց կազմմանը մասնակցության փորձ:

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև սույն թվականի հունիսի 10-ը ներկայացնեն հայտադիմում՝ նախապես գրանցվելով https://jobs.unicef.org/ համակարգում:

Հետազոտությունների և ներկայացվելիք պահանջների մասին հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղումներով՝

Թիմի ղեկավար՝ https://jobs.unicef.org/cw/en-us/job/540881?lApplicationSubSourceID=
Ավագ փորձագետ՝ https://jobs.unicef.org/cw/en-us/job/540883?lApplicationSubSourceID=
Կրտսեր փորձագետ՝ https://jobs.unicef.org/cw/en-us/job/540886?lApplicationSubSourceID=