Լուրեր
Երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին տրվող դրամաշնորհներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին առնչվող դրամաշնորհների մրցույթներ՝ հետևյալ ուղղություններով. «Երիտասարդական պետական քաղաքականության մոնիթորինգի կարգի և դրամաշնորհային ծրագրերի որակի ցուցիչների մշակում», «Տեղական մակարդակում

Հայ երիտասարդները մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերին և արժանացել մրցանակների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հայկական ազգային Դելփյան կոմիտեի» և «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» կազմակերպմամբ հայ երիտասարդները 2021 թվականի դեկտեմբերի 7-10-ը մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերին։ COVID-19-ի տարածմանը հակազդելու նպատակով միջոցառումը կազմակերպվել

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվեց Հրազդանին

Կապանը հրաժեշտ է տալիս երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակին․ դեկտեմբերի 12-ին Կապանի մշակույթի տանը տեղի ունեցած փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ ամփոփվել են ‹‹ՀՀ 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի շրջանակում Կապանում կատարված աշխատանքները։ Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվել է Հրազդանին։

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. 5 գաղափար ստացել է դրամական խրախուսանք

Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը: «100

Երիտասարդական ֆորում՝ նվիրված Կամավորների միջազգային օրվան

Դեկտեմբերի 5-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Կամավորների միջազգային օր։ Այս առիթով «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի և ՄԵԿ երիտասարդական հարթակի հետ համատեղ անցկացրել է «Հայաստանում կամավորության

Ընդդեմ թրաֆիքինգի. ամփոփվել են լրագրողական մրցույթի արդյունքները

Տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթը և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող մրցույթի արդյունքներն ամփոփվել են Ստրկության դեմ պայքարի միջազգային օրը՝ դեկտեմբերի 2-ին, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան

Երիտասարդական քաղաքականության հզորացումը Հայաստանում. ‹‹ԵՄ-ն՝ հանուն երիտասարդության›› ծրագրի գործողությունների ներկա իրավիճակը և 2022-ի պլանները

Երևանում տեղի են ունեցել «ԵՄ-ն՝ հանուն երիտասարդության›› ծրագրի գործողությունների ներկա իրավիճակը և 2022-ի պլանները. երիտասարդական քաղաքականության հզորացումը Հայաստանում» կլոր սեղան քննարկումները: Քննարկումների նպատակն էր գնահատել ՀՀ-ում երիտասարդական քաղաքականության ձեռքբերումները, երիտասարդական քաղաքականության ներկա իրավիճակը և մեկնարկել ապագային միտված ծրագրերը, համատեղել