Լուրեր
Իրականացվել է «Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն» թեմայով դասընթաց արցախցի երիտասարդների համար

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների համագործակցությամբ և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» «Աջակցություն Արցախի երիտասարդներին» ծրագրի շրջանակում իրականացվել է «Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն» թեմայով երկօրյա դասընթաց Արցախի Հանրապետության երիտասարդների համար: Թեման ընտրվել է՝ ըստ ներկա

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի միջոցառումների ծրագրի հայտերի ընդունում

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը մեկնարկել է 2024 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը: Ծրագրում ընդգրկելու համար հիմնադրամն ընդունում է միջոցառումներ իրականացնելու հայտեր հետևյալ ուղղություններով. ընդհանուր-հումանիտար մշակութային կրթության և գիտության ԱՊՀ երկրների երիտասարդության միջև համագործակցության զարգացում տեղեկատվություն, զանգվածային

Մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում,

Դիլիջանում ամփոփվել է «UPSHIFT Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրը

Դիլիջանի կենտրոնական դպրոցում այսօր կայացել է «UPSHIFT Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Միջոցառմանը ներկա են գտնվել և մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա

«Անկախ բնակության վայրից` երիտասարդների համար պետք է ապահովել կրթական, մշակութային, ժամանցային նույն հնարավորությունները». Արթուր Մարտիրոսյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Աղվերանում կայացել է եռօրյա երիտասարդական ֆորումը, որին մասնակցել են ՀՀ 10 մարզերից և Երևան քաղաքից ընտրված շուրջ 100 երիտասարդներ: Ֆորումի նպատակն է ստեղծել երկխոսության հարթակ երիտասարդական կազմակերպությունների և պետական կառույցների միջև, երիտասարդներին հնարավորություն տալ

Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի անվանակարգերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի անդրանիկ նիստը: Նիստը վարել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա

Սոցիալական ձեռնարկատիրության դասընթաց` երիտասարդների շրջանում գործարարության խթանման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ տեղի է ունեցել սոցիալական ձեռներեցների դպրոցի կողմից իրականացվող «Սոցիալական ձեռնարկատիրությունը որպես ՀՀ, ԱՀ մարզերի երիտասարդների շրջանում գործարարության խթանման նոր բիզնես մոդել» կրթական ծրագրի պաշտոնական բացումը՝ առցանց ձևաչափով: Մասնակիցներին ողջունել է

Կայացել է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի հերթական նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի համանախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի 8-րդ առցանց նիստը: Ամեն տարի տեղի ունեցող՝ ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի,

Հայտնի է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի կազմկոմիտեի անհատական կազմը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի անհատական կազմը: Կազմկոմիտեի նախագահը ԿԳՄՍ նախարարի տեղակալ