
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրում - 2024» մրցույթ: Մրցույթի հիմնական նպատակը արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծումն է: Միաժամանակ, մրցույթը կնպաստի