
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտ-թանգարանում ներկա է գտնվել ՀՀ կառավարության կողմից 15-րդ դարի մեծարժեք Ավետարանի ընծայաբերման հանդիսավոր արարողությանը: Ձեռագիրը Մատենադարանին է հանձնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։