Լուրեր
Մեկնարկում է «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 20-ը կանցկացվի «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» ծրագիրը: Այն կմեկնարկի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում: Ծրագրի շրջանակում նախատեսված Գիտության փառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ն Ազատության

Վաղարշապատում կկառուցվի սպորտային նոր համալիր, որտեղ կգործեն ֆուտբոլային մարզադաշտ, սպորտային բազա և ֆուտբոլային ակադեմիա

ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվել և հավանության է արժանացել Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագիրը: Ծրագրի շրջանակում հաստատվել է «Իմեջին Երևան» ՍՊԸ-ին ուղղակի վաճառքի ձևով հողամասի օտարման մասին նախագիծը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, զեկուցելով հարցը, նշել

Եվրոպական համալսարանական շախմատի 4-րդ առաջնությունը՝ Երևանում

Երևանում մեկնարկել է Եվրոպական համալսարանական շախմատի 4-րդ առաջնությունը (EUSA), որին մասնակցելու հայտ է ներկայացրել 17 երկրի 32 համալսարանի 40 թիմ: Հայաստան է ժամանել շուրջ 120 պատվիրակ։ Առաջնությունը կազմակերպվում է Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի (EUSA), Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և

Քննարկվել են Հայաստանի և Քուվեյթի միջև համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է

ԿԳՄՍ նախարարի հերթական այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարության

Թումանյանի թանգարանը ժամանակավորապես գործում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում. նախարարը ծանոթացել է կրթական ծրագրերին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն, որտեղ ժամանակավորապես գործում է Հովհաննես Թումանյանի թանգարանը՝ հաշվի առնելով, որ թանգարանի տարածքում վերակառուցման աշխատանքներ են ընթանում: Թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանի ուղեկցությամբ նախարարը

18-ամյա Համլետ Մանուկյանի պատվին մարմնամարզության նոր տարր կանվանվի

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, 18-ամյա Համլետ Մանուկյանն արծաթե մեդալ է նվաճել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող սպորտային մարմնամարզության World challenge cup մրցումներում: Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա նաև կատարել է նոր տարր, որն արդեն պաշտոնապես կանվանվի ՄԱՆՈՒԿՅԱՆ: Հայ մարմնամարզիկներից իրենց

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը երկրորդ անգամ անցկացվել է դպրոցականների համար

Դպրոցականների շրջանում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության նպատակով սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի թերակղզուց դեպի Շողակաթ բնակավայր` 40 կմ ճանապարհահատվածում, անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը:

Խարույկի շուրջ հանդիպում՝ դպրոցականների խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մասնակիցների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Սևանի «Արևիկ» հանգստյան գոտում հանդիպել են «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակից դպրոցականների, ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ: Ներկա է եղել նաև