Լուրեր
Հայաստանը թիմային հաշվարկով առաջինն է պաուերլիֆթինգի Եվրոպայի առաջնությունում

Նոյեմբերի 21-24-ը Լեհաստանի Պաբյանիցե քաղաքում կայացել է ուժային եռամարտի (պաուերլիֆթինգ) Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է 16 երկրի շուրջ 500 մարզիկ: Հայաստանի ներկայացուցիչները հիանալի են հանդես եկել առաջնությունում՝ թիմային հաշվարկով զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Հաշմանդամություն ունեցող

Կրթության և գիտության ոլորտներում հայ-ինդոնեզական համագործակցությունը նոր թափ է ստանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր նախարարությունում ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության պատվիրակությանը, որը մեր երկիր է ժամանել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հրավերով՝ «Co-incubation and incubator» ոլորտում Հայաստանի փորձն ուսումնասիրելու նպատակով։ Նոյեմբերի 23-ից Հայաստանում գտնվող ինդոնեզական պատվիրակության

Նախարարը կմասնակցի ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին

Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 26-ին կայանալիք ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին: Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել երկու հիմնական

Երիտասարդների 100 գաղափարները՝ Հայաստանի համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդների և հեղինակային խմբերի շրջանակում անցկացնում է «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցույթը։ Նոյեմբերի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ

Արայիկ Հարությունյանի ելույթը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության նախարարական 5-րդ խորհրդակցությանը

Ռուսաստանի Դաշնության բարձրագույն կրթության և գիտության նախարար Միխայիլ Կոտյուկովի հրավերով այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Մոսկվայում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցությանը, որտեղ նա հանդես է եկել

Ավարտվել է սպարտակիադայի ծրագրով վոլեյբոլի մրցաշարի եզրափակիչ փուլը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում կայացել են Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող վոլեյբոլի մրցաշարի եզրափակիչ մրցումները: Տղաների մրցաշարում մրցանակային տեղերի համար պայքարել են Շիրակի մարզի Արթիկ քաղաքի, Ստեփանակերտի №11 ավագ

Հայտնի են ուսանողական մարզական խաղերի հրաձգության մրցումների հաղթողները

Ավարտվել են հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող հրաձգության մրցումները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած մրցումներն անցկացվել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի աջակցությամբ, Երևանի պետական համալսարանի հրաձգարանում: Տղաների պայքարում լավագույն արդյունքը գրանցել է

Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել է Կոտբուսում կայացած աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի բրոնզե մեդալակիր: Օղակներ վարժությունում նա վաստակել է 14.833 միավոր և զբաղեցրել երրորդ հորիզոնականը: Նոյեմբերի 21-24-ն կայացած մրցափուլին Հայաստանը ներկայացրել են

Ավարտվել է սպարտակիադայի ծրագրով բասկետբոլի մրցաշարի եզրափակիչ փուլը

Նոյեմբերի 21-ին Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում կայացել են Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող բասկետբոլի մրցումները: Տղաների մրցաշարում մրցանակային տեղերի համար պայքարել են Արարատի, Արցախի, Տավուշի և Շիրակի թիմերը: Առաջին մրցանակակիր