Լուրեր
Գրքի երևանյան փառատոնով կտրվի մշակութային կրթության ուսումնական տարվա մեկնարկը. մամուլի ասուլիս

Մի քանի օրից կմեկնարկի ԿԳՄՍ նախարարության Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնը: Սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում տարվա ամենասպասված գրական իրադարձությանը նախատեսված է 32 միջոցառում: Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի

Նախագիծ. փոփոխություններ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է Հայաստանի

ԱԺ հանձնաժողովը քննարկել է մշակույթի ոլորտի մի շարք օրենսդրական նախաձեռնություններ

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 3-ին գումարված նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրինագիծը: ՀՀ կրթության,

Արմավիրի մարզային գրադարանում իրականացված ամառային ծրագրերը

Ամռան ամիսներին Արմավիրի մարզային գրադարանում իրականացվել է 19 միջոցառում. գրանցվել է 2056 ընթերցող, իսկ այցելուների թիվը կազմել է 11864։ «Մշակույթը պահպանվում և փոխանցվում է սերունդներին ծեսերի ու ավանդույթների շնորհիվ» խորագիրը կրող կրթաճանաչողական ծրագրի շրջանակում իրականացվել է Վարդավառի ծիսակարգը՝ պատրաստվել

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ ԱԺ հանձնաժողովի նիստում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Փոփոխությունները

Նոր թատերական ներկայացում՝ ««Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագրի շրջանակում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Դիզակ ԱՐՏ» մշակութային ՀԿ-ն ««Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագրի շրջանակում նախաձեռնել է «Արա պա ստի պեն կինի՞» թատերական ներկայացումը: Ներկայացման առաջնախաղը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին,

Գրանցվում են Գեղարքունիքի մարզի խաղերը 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Հենք» գիտամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Լիճք, Ծակքար, Վարսեր, Գեղամավան համայնքներում իրականացվում է «Ավանդական խաղերի գրառումներ Գեղարքունիքի մարզում» ծրագիրը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 16-ը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի մշակման և տպագրման համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգել է մինչև սեպտեմբերի 16-ը: Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է՝ -

Նախարարի տեղակալը ներկա է եղել «Ճախրուկ» միջազգային 4-րդ ներառական փառատոնին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Գոշ գյուղում ներկա է եղել հատուկ կարիքներ ունեցող անձանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 4-րդ ներառական փառատոնին: Այս տարի «Ճախրուկ» ներառական փառատոնին ընդգրված էր