Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների Եվրոպայի և Մ23 տարեկանների առաջնություններում Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել: 71 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Տիգրան Կարապետյանը երկամարտի 321 կգ արդյունքով (145+176 կգ) նվաճել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի կոչումը:
ՀՀ մարզական ֆեդերացիաների արդյունավետ գործունեության, միջազգային մրցաշարերին ՀՀ հավաքականների լիարժեք մասնակցության, ինչպես նաև մարզական բարձր արդյունքների ապահովման նպատակով մարզիկների և նրանց մարզիչների խրախուսման համար Կառավարությունը հատկացրել է հավելյալ 143 միլիոն 979,8 հազար դրամ ֆինանսավորում։ Որոշումն ընդունվել է գործադիրի
Սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ և սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ մշակելու, ներդնելու և վարելու համար անհրաժեշտություն է առաջացել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում կատարել լրացում և սահմանել լիազորող նորմ: ՀՀ կառավարության հերթական նիստում հավանություն է
Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում: Կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում երկամարտի 214 կգ
Ալբանիայի Դյուրես քաղաքում այսօր մեկնարկում են ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունները: Մրցումային առաջին օրը՝ հոկտեմբերի 29-ին, Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Ժամը 17:00-ին մեդալների համար կպայքարի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ):
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն Ազգային ժողովում մասնակցել է Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանի շրջանակում անցկացված Սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է ԿԳՄՍ
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Հայաստանի սամբոյի պատանիների և երիտասարդների հավաքականի անդամներին, որոնք 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ են նվաճել Ինդոնեզիայի Բոգոր քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Իմպրեսիոնիզմներ. պատմություններ եզրերից» միջազգային գիտաժողովի բացմանը և «Հովհաննես Ալխազյան. Վանից Փարիզ» խորհրդանշական ցուցահանդեսին: Գիտաժողովն անցկացվում է հոկտեմբերի 28-29-ը Հայաստանի ազգային պատկերասրահում՝ «Իմպրեսիոնիզմի երթուղիներ» ծրագրի շրջանակում: Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ
Հայտնի են ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր 2025» մրցույթի արդյունքները: Ըստ այդմ՝ ֆինանսավորման է երաշխավորվել 79 նախագիծ: Մրցույթն ուղղված է հայաստանյան գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների
