Լուրեր
Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում, Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանն առավելության է հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Վերջին տուրից առաջ Մկրտչյանը վաստակել է 7,5 միավոր և անհասանելի

Վարչապետն ընդունել է մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանին և բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանին, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին, Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին և հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ

Մաքսիմ Մանուկյանը՝ սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի սամբոյի հավաքականը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցում է աշխարհի առաջնությանը և արդեն առաջին մեդալն է նվաճել: Մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: Մաքսիմն այս տարի բրոնզե մեդալ

Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը գումար կհատկացվի՝ շախմատի էլեկտրոնային ժամացույցների և համակարգիչների ձեռքբերման համար

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից 9 մլն 941 հազար դրամ գումարի շրջանակում վերաբաշխում կատարելու որոշմանը: Որոշմամբ նախատեսվում է նշված գումարը հատկացնել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի-տուն

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ

Հարգելի՛ գիտնականներ, Այսօր նշվում է Գիտության համաշխարհային օրը, որի առանցքային խորհուրդը հասարակության ուշադրությունը դեպի գիտությունն ուղղելն է, դրա դերի և նշանակության կարևորությունը ևս մեկ անգամ ընդգծելը: Սա հրաշալի առիթ է՝

Հիմնանորոգվել է Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտի մարզադահլիճը

Բռնցքամարտի աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Անդրանիկ Հակոբյանի և նրա ընկերների ջանքերով հիմնանորոգվել է Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտի մարզադահլիճը: Մարզադահլիճի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ,

«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են աշխարհի նորընծա չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին

Սպորտային մարմնամարզության աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը, կրկնակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, հավաքականի մյուս անդամները՝ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, այս գիշեր վերադարձել են Անգլիայի Լիվերպուլ քաղաքից, որտեղ մասնակցում էին մարմնամարզության աշխարհի առաջնությանը: Աշխարհի առաջնությունից վերադարձող Հայաստանի պատվիրակությանը «Զվարթնոց» օդանավակայանում

Գիտական ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացման համար հատկացվել է մոտ 3 միլիարդ դրամ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է գիտության ոլորտում ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի շահառուների ցանկը: Այս տարի գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար տրամադրվել է աննախադեպ ֆինանսավորում՝ շուրջ 2 միլիարդ 933

Կայացել է շախմատի, բասկետբոլի և սեղանի թենիսի սպարտակիադա 7-12-րդ դասարանների աշակերտական թիմերի միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով անցկացվել են շախմատի, բասկետբոլի և սեղանի թենիսի հանրապետական մրցումներ։ Շախմատի մրցումներում հաղթող է ճանաչվել Շիրակի