Համահայկական 8-րդ ամառային խաղերը շարունակվում են. բասկետբոլի թիմերն ակտիվ պայքարի մեջ են:

Բասկետբոլի մրցումները սկսվել են օգոստոսի 7-ից և կտևեն մինչև ամսի 18-ը: Դրանք անցկացվում են Երևանի «Միկա», «Շենգավիթ» մարզահամալիրներում և Արթիկի մարզադպրոցում: Մրցումներին մասնակցում են տղամարդկանց 30 և կանանց 14 թիմեր:

Ինչպես տեղեկացնում են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեից, այս պահին առաջատար են Երևանի, Հոլիվուդի, Ախալքալաքի, Արթիկի, Ստամբուլի թիմերը: