Լուրեր
ԲՈԿ-ի 2023 թ․ ընդունելի պարբերականների ցանկում ընդգրկվելու դիմում-հայտերի ներկայացում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեն հայտարարում է 2023 թ. գիտական հրատարակությունների պարբերականների դիմում-հայտեր ընդունելու մասին: Անհրաժեշտ է մինչև ս․ թ․ դեկտեմբերի

Ծանրորդ Սամվել Գասպարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում։ 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը, հանդես գալով A խմբում, երկամարտի 389 կգ (175+214 կգ) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր՝ իր առաջին մեդալը նվաճելով աշխարհի առաջնություններում։ Պոկում վարժությունում

Նախագիծ. hանրային քննարկման է ներկայացվել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. ռազմավարությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. ռազմավարությունը ու ռազմավարության գործողությունների պլանը։ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը ներառում է զանգվածային, մանկապատանեկան և

Ծանրամարտի ԱԱ․ Հակոբ Մկրտչյանը 6-րդն է

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել 96 կգ քաշային ծանրորդները։ Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ են դուրս եկել Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը։ Հակոբ Մկրտչյանը, որը 2019 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է, երկամարտի 368

Ծանրամարտի ԱԱ․ Անդրանիկ Կարապետյանը 12-րդ, Վարդան Մանուկյանը՝ 16-րդ տեղերն են զբաղեցրել

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչներից այսօր պայքարի են դուրս եկել 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը։ Անդրանիկ Կարապետյանը, հանդես գալով A խմբում, երկամարտի 352 կգ (166+186) արդյունքով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը: Նա

«Տարվա 10 լավագույն մարզիկներ». լրագրողների հավատարմագրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է լրատվամիջոցների (հեռուստաընկերություն, ռադիոընկերություն, տպագիր մամուլ, էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցներ) ներկայացուցիչների հավատարմագրման գործընթացը Հայաստանի Հանրապետության՝ 2022 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությանը մասնակցելու համար: Տասը լավագույն մարզիկների ընտրությանը մասնակցելու համար կարող

Մեկնարկում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2022 թվականի մրցույթը. հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների և մարզաձևերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքների համադրմամբ: Մրցույթի կազմակերպման և անցկացման աշխատանքները համակարգում

Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայ ծանրորդներից առաջինը մրցահարթակ է դուրս եկել 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Հայ մարզուհին, որը հանդես է եկել B խմբում, երկամարտի 205 կգ (90+115) արդյունքով զբաղեցրել

ԿԳՄՍՆ-ում հյուրընկալվել է բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների այս տարվա հաղթող Էրիկ Իսրայելյանին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է 18-ամյա բռնցքամարտիկին վերջին հաջողությունների առթիվ՝ վստահություն հայտնելով, որ երիտասարդ բռնցքամարտիկը քրտնաջան աշխատանքի