
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 ոսկե, 1 բրոնզե մեդալ է նվաճել Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Մեր ընտրանին Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ թիմային պայքարում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Հայաստանի թիմի կազմում ԵԱ-ի չեմպիոնությունը նվաճել են Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը: