Լուրեր
Քննարկվել են Երևանում անցկացվելիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության կազմակերպչական հարցերը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2026 թվականին Հայաստանում նախատեսված խոշոր միջազգային մարզական մրցաշարերի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը. քննարկվել են հրաձգության Եվրոպայի առաջնության կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հիմնական հարցերը։ Նիստին մասնակցել են ԿԳՄՍ

«Մասնագիտական կրթությունը՝ մարզային տնտեսության ողնաշար»․ քննարկում ԵՆԲ ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Ստելլա Ռենիտայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Կողմերը քննարկել են կրթության ոլորտում

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահքի սպորտային զույգին

Փետրվարի 6-22-ը Իտալիայի Միլան և Կորտինա դ'Ամպեցո քաղաքներում կայանալիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանը գեղասահք մարզաձևում կներկայացնի Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը։ Մարզիկներին քաջալերելու և առաջիկա պատասխանատու մրցումներից առաջ նրանց աջակցություն հայտնելու նպատակով այսօր ՀՀ կրթության,

«Ձեր օրինակը տեսանելի դարձնել». Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքում մարզվող դահուկավազորդներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքի դահուկային կենտրոն՝ հանդիպելու 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներին, ծանոթանալու նախապատրաստական ընթացքին ու մարզումների անցկացման պայմաններին: Նրան ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Աշոցքում մարզվում են

Տեղեկատվական օր՝ «Նպատակային ծրագրեր 2027» գիտական մրցույթի վերաբերյալ

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում կազմակերպվել է տեղեկատվական օր՝ «Նպատակային ծրագրեր 2027» մրցույթի վերաբերյալ, որին մասնակցել են բուհերի և գիտական կազմակերպությունների շուրջ հիսուն ներկայացուցիչներ։ Ողջունելով ծրագրի հանդեպ ներկաների հետաքրքրությունը՝ ԲԿԳԿ նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը նշել է, որ դրամաշնորհային

Ամփոփվել է Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնությունը. հայտնի են հաղթողները

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ծաղկաձորում կայացել է Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնությունը: Մրցաշարին մասնակցել են տղամարդկանց 8 և կանանց 10 թիմեր, որոնք ներկայացրել են Հայաստանի տարբեր քաղաքներ և ակումբներ։ «Երևան» մարզական ակումբի տղամարդկանց թիմը հաղթել է բոլոր մրցակիցներին

Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում այս գիշեր դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին, որը Լիտվայում ավարտել է ելույթները Եվրոպայի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլում և վերադարձել հայրենիք։ ԿԳՄՍ նախարարը

Ժաննա Անդրեասյանը ելույթ է ունեցել «EducAItion 2026» նախարարական համաժողովում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Իսրայելում մասնակցել է «EducAItion 2026» նախարարական համաժողովին, որը նվիրված է արհեստական բանականության դարաշրջանում անհատականացված կրթության քաղաքականության մշակմանը: Նախարարը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ արհեստական բանականությունը ոչ միայն փոխում է

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսրայելի կրթության նախարար Յոավ Կիշին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով գտնվում է Իսրայելում՝ մասնակցելու «Կրթություն 2026» նախարարական համաժողովին։ Այն նվիրված է արհեստական բանականության դարաշրջանում անհատականացված կրթության քաղաքականությունների մշակմանը: Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարն այսօր հանդիպել է Իսրայելի կրթության նախարար