Լուրեր
Պետությունը ֆինանսավորում է գիտական և գիտատեխնիկական գործունեությունը

Հաստատվել է պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթում ֆինանսավորման համար երաշխավորված թեմաների ցանկը: Ֆինանսավորման է երաշխավորվել 2-5 կատարող ունեցող

Հայտարարություն. կանցկացվի «Nobel Fest» գիտական փառատոնը

Ս.թ. հոկտեմբերի 26-29-ը Ղազախստանի Հանրապետությունում կանցկացվի III «Nobel Fest» գիտակրթական փառատոնը: «Nobel Fest»-ը եվրասիական տարածաշրջանի առավել հայտնի և մասշտաբային միջոցառումներից է, որի ժամանակ գիտնականների և ուսանողների համար դասախոսություններով հանդես են գալիս Նոբելյան մրցանակակիրներ, բեկումնային հետազոտությունների

Հայագիտությունը՝ Եվրոպական միության ուշադրության կենտրոնում

Հոկտեմբերի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ներկայացվեց «Պատմական Հայաստանը որպես Եվրոպայի և Ասիայի միջմշակութային հարաբերությունների հանգույց 9-14 դդ.» եվրոպական ծրագիրը: Ծրագրի հեղինակը միջազգային ճանաչում ունեցող գիտնական, Հռոմի Ֆլորենցիայի համալսարանի պրոֆեսոր Զարուհի Պողոսյանն է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից,

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի, ՀԲ Հարավային Կովկասի մարդկային զարգացման բաժնի ղեկավար Ահմետ Լեվենտ Եների

Ամփոփվել են Կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. սեպտեմբերի 28-ի N 1627-Ա/2 հրամանով հաստատվել է 2021 թ. հուլիսին հայտարարված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի մրցույթի արդյունքում ֆինանսավորման

«Գենետիկա XXI» կլոր սեղան՝ Գիտությունների ազգային ակադեմիայում

Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվել է «Գենետիկա XXI» թեմայով կլոր սեղան, որը կազմակերպել էին ԳԱԱ-ն և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը՝ Ռուսաստանի Դաշնության «Գիտության և տեխնոլոգիայի տարի-2021»-ի շրջանակում: Միջոցառման անցկացմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեն

Հայ գիտնականն արժանացել է Նոբելյան մրցանակի

Ֆիզիոլոգիայի և բժշկության գծով 2021 թ․ Նոբելյան մրցանակը շնորհվել է Արտեմ Պատապուտյանին և Դևիդ Ջուլիուսին: Մրցանակը շնորհվել է շոշափական և ջերմազգաց ընկալիչների ուսումնասիրման և կատարված բացահայտումների համար: Արտեմ Պատապուտյանը (Ardem Patapoutian) ծնվել է 1967 թ.-ին Բեյրութում։ Հետագայում նրա ընտանիքը

Հայ գիտնականների նվաճումը վնասված կամ ոչ ֆունկցիոնալ օրգանների վերականգնման և փոխարինման համար սկաֆոլդների ստեղծման գործում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները մշակում են ոչ իմունոգեն, փոխպատվաստման պատրաստ սկաֆոլդներ կամ բջջային մատրիքսներ, որոնք կարող են օգտագործվել ռեգեներատիվ բժշկության մեջ՝ վնասված

Հայտնի են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2021» մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. սեպտեմբերի 25-ի N 1622-Ա/2 հրամանով հաստատվել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2021» մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը: Ցանկում ընդգրկվել է 29 գիտական թեմա: Ֆինանսավորումը կսկսվի 2021