Լուրեր
Հետազոտությունների և նորարարության հարցերով ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի երկրորդ հանդիպումը՝ Երևանում

«Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում այսօր տեղի է ունեցել Հետազոտությունների և նորարարության հարցերով Հայաստան-Եվրոպական միություն համատեղ կոմիտեի երկրորդ հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի

Վարչապետն այցելել է Ջրառատի նորակառույց միջնակարգ դպրոց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց: Վարչապետին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն

«Լեզվի կոմիտեն մեր ամենակարևոր կառույցներից է». Ժաննա Անդրեասյանը ներկայացել է նորանշանակ նախագահին

ՀՀ վարչապետի որոշմամբ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Դվոյանը նշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Լեզվի կոմիտեի նախկին նախագահ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրենին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրեն Նանա Սկաուին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարը կարևորել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հետ արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովումը:

Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Դեկտեմբերի 1-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. ծանրամարտի Եվրոպայի առաջնություն» թեմային: Նամականիշի մարման արարողությունն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ

«Գիտությամբ զբաղվելը պետք է լինի գրավիչ, մրցունակ և հետաքրքիր». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Գիտություն և գործարարության օրեր- 2023» համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է «Գիտության և գործարարության օրեր-2023» երկօրյա համաժողովի մեկնարկին: Համաժողովի շրջանակում ականավոր գիտնականներն ու գործարարները մեկ հարթակում համախմբվել են՝ խթանելու բիզնեսի և գիտության փոխգործակցության զարգացումը, գիտության առևտրայնացման հնարավորությունների բացահայտումը՝

«Կրթության տեսչական մարմնի ռեսուրսը պետք է ավելի արդյունավետ օգտագործել». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը: Նիստին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նիստի օրակարգում Կրթության տեսչական մարմնի 2024

Հայաստանի ամերիկյան համալսարանում կներդրվի լրագրողական կրթության նոր մագիստրոսական ծրագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում ներկա է եղել ՀԱՀ-ի և Վաշինգթոնի նահանգային համալսարանի միջև լրագրողական գերազանցության կենտրոն ստեղծելու և լրագրողական կրթության նոր մագիստրոսական ծրագիր ներդնելու մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը: Միջոցառմանը

«Կարևորն այն է, որ երեխաները ֆուտբոլ են խաղում». ԿԳՄՍ նախարարը ներկա է եղել «Դպրոցականների գավաթ-2023» մրցաշարի եզրափակիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ներկա է եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2023թ. «Ֆուտբոլի դպրոցական գավաթ» մրցաշարի Մ10, Մ12 և Մ14 տարեկանների եզրափակիչներին և պարգևատրման արարողությանը: Նախարարը նաև հետևել է