Այսօր մեկնարկել է Թատերական շաբաթը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ։ Մի շարք թատրոններում կայացել են աշակերտների մասնակցությամբ շրջայցեր, հանդիպումներ դերասանների հետ, ներկայացումների դիտում:
Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում կազմակերպված շրջայցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Աշակերտները շրջել են թատրոնի տարածքում, ծանոթացել ետնաբեմում ընթացող աշխատանքներին, հանդիպել թատրոնի ստեղծագործական և տեխնիկական անձնակազմին։ Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև թատրոնի զարգացմանն ուղղված հարցեր։