Լուրեր
ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ

Ա. Մարտիրոսյան. «Հիմա, ավելի քան երբևէ, մենք կարիք ունենք միասնության, սփյուռքում հայկական կառույցների ուժեղացման»

Մարտի 20-21-ը կայացել է Կրասնոդարի երկրամասի հայոց լեզվի և հայրենագիտության ուսուցիչների համառուսական 3-րդ խորհրդակցությունը՝ «Դասավանդում եմ Հայաստան» խորագրով: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է մասնակիցներին Կրասնոդարում խորհրդակցության մեկնարկի

ՀՀ ուսանողները բակալավրիական և մագիստրոսական կրթություն կստանան Չինաստանի բուհերում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու նպատակով ՀՀ 16 քաղաքացի մեկնելու է Չինաստան: Չինաստանի բուհերում 7 քաղաքացիներ բակալավրիական կրթություն կստանան «Բժշկություն», «Տնտեսագիտություն», «Համակարգչային գիտություն և տեխնոլոգիա» և «Տեսական ֆիզիկա» մասնագիտությունների գծով: 9 քաղաքացիներ

Կներկայացվեն «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում հայտերի նախապատրաստման պայմաններն ու մեխանիզմները

Եվրոպական հանձնաժողովի հետազոտության և նորարարության հարցերով գլխավոր տնօրենությունը մարտի 24-ին՝ Երևանի ժամանակով ժ. 13:00-19:15-ին (10։00-16։15 CET), հրավիրում է մասնակցելու «How to prepare a successful proposal in Horizon Europe» խորագրով առցանց աշխատաժողովին։ Միջոցառման նպատակն է ներկայացնել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում

Ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել

Ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող վարկանիշային մրցաշարում հայ ըմբիշները դուրս են եկել եզրափակիչ՝ միևնույն ժամանակ ապահովելով Օլիմպիական խաղերի վարկանիշ։