Եվրոպական հանձնաժողովի հետազոտության և նորարարության հարցերով գլխավոր տնօրենությունը մարտի 24-ին՝ Երևանի ժամանակով ժ. 13:00-19:15-ին (10։00-16։15 CET), հրավիրում է մասնակցելու «How to prepare a successful proposal in Horizon Europe» խորագրով առցանց աշխատաժողովին։

Միջոցառման նպատակն է ներկայացնել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում հայտերի նախապատրաստման պայմաններն ու մեխանիզմները։

Աշխատաժողովը տեղի կունենա «YouTube» հարթակում, սակայն դրան հետևելու համար պարտադիր է գրանցվել https://ec.europa.eu/eusurvey/runner/registration_20210324 հղմամբ։ Գրանցված մասնակիցներն իրենց էլեկտրոնային հասցեին կստանան համապատասխան ցուցումներ և մասնակցությանն առնչվող մանրամասներ։

Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://www.themayor.eu/de/a/view/webinar-invitation-on-how-to-prepare-a-successful-proposal-under-horizon-europe-7445 :