Լուրեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վրաստանի իր գործընկերոջը

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիին։ Երկու երկրների նախարարները հանդիպման սկզբում ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև եղած ջերմ, բարեկամական հարաբերությունների կարևորությունը

ԿԳՄՍ նախարարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությունը՝ շարունակական

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման սկզբում նախարար Արայիկ Հարությունյանը վերահաստատել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Ասիական զարգացման

Երևանում մեկնարկել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ վեհաժողովը

Երևանում մեկնարկել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի նախագահ Քրիստոֆ Գրոլիմունդը և կրթության որակի ապահովման 100-ից ավելի հեղինակավոր մասնագետներ աշխարհի

Ռոբերտ Գևորգյանը՝ խուլերի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Բելգիայի Բրասսատ քաղաքում ավարտվել է ձյուդոյի Եվրոպայի խուլերի երկրորդ առաջնությունը, որին մասնակցել է 14 երկրի 84 մարզիկ: Մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ռոբերտ Գևորգյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Գևորգյանը հանդես է եկել 60 կգ քաշային կարգում, որում մեդալների

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին։ Հանդիպման սկզբում նախարար Արայիկ Հարությունյանը նշել է Գերմանիայի հետ համագործակցության հարուստ փորձի մասին և վստահություն հայտնել, որ

Գիտաժողով՝ նվիրված գերմաներենի դասավանդման նոր մեթոդներին

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հոկտեմբերի 14-15-ը տեղի է ունեցել «Սովորողների խոսքի պրոֆիլային վերլուծություն» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողով` նվիրված գերմաներենի դասավանդման նոր մեթոդներին և մոտեցումներին: Գիտաժողովին, որպես հիմնական բանախոս, հրավիրվել է հայտնի գիտնական, դոկտոր, պրոֆեսոր

«Սպորտլանդիա»՝ լսողության խանգարումներ ունեցող երեխաների մասնակցությամբ

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում հոկտեմբերի 15-ը սպորտային է եղել: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Սպորտլանդիա», որին մասնակցել են կրթահամալիրի 5-9-րդ դասարանների աշակերտները: Կրթահամալիրի տնօրեն Լուսինե Բաբայանը,

3 մեդալ սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունից

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվել է սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 3 մեդալ՝ 2 արծաթե, 1 բրոնզե: Աղջիկների պայքարում 56 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է

Անգլերենի ուսուցիչների համաժողով` «Դասավանդում հանուն հաջողության»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկա է գտնվել «Դասավանդում հանուն հաջողության» անգլերենի ուսուցիչների և դասավանդողների մասնագիտական համաժողովին, որը կազմակերպվել է Բրիտանական խորհրդի կողմից` ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Երկօրյա համաժողովին մասնակցում են շուրջ 900 անգլերենի ուսուցիչներ