Լուրեր
Քայլեր` աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի զարգացման ուղղությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն այսօր ներկա են գտնվել «Համագործակցության խթանում՝ հանուն մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորություններ» ծրագրի մեկնարկին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ռումինիայի արքայազնին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ռումինիայի արքայազն Ռադուի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը, հանդիպման սկզբում ողջունելով հյուրերին, նշել է, որ արքայազնի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-ռումինական հարաբերությունների զարգացման համար։ Ռումինիայի արքայազնն ընդգծել է, որ կրթությունն

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀԲ ներկայացուցիչ Հարի Պատրինոսին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթական ծրագրերի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հարի Պատրինոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են իրականացված և ընթացքի

Հայաստանը մասնակցում է Էրազմուս+ ծրագրի բաղադրիչ Իթվինինգի տարեկան համաժողովին

2019թ․ հոկտեմբերի 24-26-ին Ֆրանսիայի Մանդելլու լա Նապուլ քաղաքում անցկացվում է Եվրահանձնաժողովի Էրազմուս+ ծրագրի բաղադրիչ Իթվինինգ համաեվրոպական կրթական համայնքի տարեկան համաժողովը։ Հավաքին մասնակցում են կրթության նախարարությունների և իթվինինգյան աջակցման ծառայությունների ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ ու ուսուցիչներ եվրոպական կրթական տարածքի ավելի

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հոկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 586-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 1009-Ն

ԿԱԻ-ի նախկին աշխատակիցները նախարարին ներկայկացրել են համագործակցության նոր ձևաչափ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է «Կրթություն և գործունեություն» կրթամշակութային հիմնադրամի ներկայացուցիչներին: Նրանք նախարարին ներկայացրել են իրենց առաջարկությունները` կրթության և մշակույթի ոլորտում մի շարք խնդիրների, մասնավորապես դասավանդման և մանկավարժների վերապատրաստման արդյունավետության վերաբերյալ: Հիմնադրամը ստեղծվել է

Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան ուսումնական տարածք,

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵՄ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու համագործակցության նոր ուղղությունները: Դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է,

Կարևորվել է գիտության դերը բնապահպանության գործում

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» գագաթնաժողովը, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Շրջակա