Լուրեր
«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչը՝ սեպտեմբերի 12-13-ին

Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման, դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով սեպտեմբերի 12-13-ը կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցաշարը կանցկացվի Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի թերակղզուց դեպի Շողակաթ բնակավայր

Սկզբունքային և համակարգային փոփոխություններ. ԱԺ-ում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը շեշտել է, որ նախագծի ընդունումը շրջադարձային նշանակություն ունի ոլորտի զարգացման համար. նախագիծն անցել է քննարկումների լայն

«Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքը կնպաստի մշակույթի տնտեսականացմանը

ՀՀ կառավարության ներկայացրած «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի և կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քննարկվել է ԱԺ լիագումար նիստում: Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ՝ նախագիծը լրամշակվել

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ծանոթանալու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Աշխատանքի ընթացքը ներկայացրել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ԻԻՀ կրթության և դաստիրակության նախարարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Իրանի Իսլամական Հանրապետություն այցը եզրափակել է ԻԻՀ կրթության և դաստիարակության նախարար Ալիռեզա Քազեմիի հետ հանդիպմամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր

Հայաստան-Իրան.  ստորագրվել է կրթության ոլորտում 2025-2029 թվականների համագործակցության հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարրաֆի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԻԻՀ-ում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ԻԻՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ահմադ Դոնիամալիին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թեհրանում հանդիպել է Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ահմադ Դոնիամալիին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը և ԻԻՀ-ում ՀՀ

Թեհրանի համալսարանի ռեկտորի հետ քննարկվել են համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թեհրանի համալսարանի ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև մշակութային համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Սեյեդ Աբբաս Սալեհիին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն