Լուրեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկա են եղել ԵՊՀ շրջանավարտների դիպլոմների հանձնմանը

Երևանի պետական համալսարանի գիտական աստիճան ստացած մի խումբ շրջանավարտների հունիսի 15-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ավարտական դիպլոմներ են տրվել: Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ

Վահրամ Դումանյան. «2021 թ. գիտության ֆինանսավորման ավելացման շնորհիվ իրականացվել են նոր ծրագրեր»

Հունիսի 15-ին Ազգային ժողովում ներկայացրած ԿԳՄՍՆ 2021 թ. բյուջեով նախատեսված աշխատանքների հաշվետվության մեջ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է գիտության ոլորտում իրականացված բարեփոխումներին: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ գիտության ոլորտում ՀՀ կառավարությունը հստակ մշակված քաղաքականություն ունի, իր հետևողական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին, որը մեր երկիր է այցելել՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

Վահրամ Դումանյանն ԱԺ-ում ներկայացրել է կրթության ոլորտի 2021 թ. բարեփոխումները

Ազգային ժողովի նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ներկայացրել է ԿԳՄՍՆ 2021 թ. բյուջեով նախատեսված աշխատանքների հաշվետվությունը: Նախարարը նշել է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ 2021 թ.

Հայաստանի բասկետբոլի հավաքականը Ռեքս Քալամյանի գլխավորությամբ նախապատրաստվում է փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը սկսել է մարզումները ամերիկահայ անվանի մասնագետ Ռեքս Քալամյանի գլխավորությամբ: Մեր թիմը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախապատրաստվում է հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA CUP միջազգային մրցաշարին, ինչպես նաև փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի

Ըմբիշ Հայկ Լյուդվիգյանը դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Լյուդվիգյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր: 55 կգ քաշայինների եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչն եզրափակիչ գոտեմարտում պարտություն է կրել և բավարարվել արծաթե մեդալով: Լյուդվիգյանը պատանիների ԵԱ-ում, նախքան եզրափակիչ հասնելը, անցկացրել է 3

Կարևորելով մեծահասակների ուսումնառությունը. «ԿրթաԲԱՑ» արշավի շրջանակում կանցկացվի նոր մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը հայտարարում են մրցույթ «Ոչ ֆորմալ լրացուցիչ և շարունակական կրթության լավագույն կառույց» անվանակարգում: Այդ մասին հայտարարել են «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները ՄՈՒԿ (Մեծահասակների

Հրապարակվել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության թեստերի պատասխանները

Բուհերի դիմորդներն այսօր՝ հունիսի 14-ին, ընդունելության միասնական քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Առարկան հայտագրել է 5.253 դիմորդ (2021 թ.՝ 3.730). նրանցից 1.290-ը քննությունը հանձնել է մայրաքաղաքում, 451-ը՝ Լոռիում, 488-ը՝ Կոտայքում, 454-ը՝ Շիրակում, 280-ը՝ Սյունիքում, 93-ը՝

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարարի հետ

Կառավարական պատվիրակության կազմում Կատարում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև նախօրեին ստորագրված